Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումը Քո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026 Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը Չենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գա ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել Ո՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունը Գումար` հանրահավաքին մասնակցելու համար Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար Ես հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչ Ժոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված է

ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացիԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումըՔո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումըՉենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գաՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվելՈ՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունըԳումար` հանրահավաքին մասնակցելու համարՈւշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնըՀրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համարԵս հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչԺոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված էԻրանի պատերազմի հետևանքները նման են «տնտեսական ցունամիի». ԷրդողանՂարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրով դիմումների ընդունումը շարունակվում էԴեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառմանըՔրեական ոստիկաններն ու պարեկները երիտասարդների մոտ 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերելԴատարանը մերժել է Իլոն Մասկի հայցն ընդդեմ OpenAI-իՎիկտորյա Ուլիխանյանն ու Գարիկ Հարությունյանը Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի հաղթողներն ենՇակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացելՏարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. ՊենտագոնԱմեն ինչ լավ է լինելու. Լիտվայի ԱԳ նախարարի՝ հայերեն տեսաուղերձըԼրացումներ եւ փոփոխություն «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքումՌԴ հետախուզությունը պնդում է, որ Ուկրաինան Լատվիայի տարածքից հարվածներ է նախապատրաստում Ռուսաստանի ուղղությամբ«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար»Պուտինը կարող է զղջալ. Ծինպինը՝ ԹրամփինՀայաստան-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներն ընթանում են զուգահեռաբար. ՄամեդովԱդրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. ԲայրամովԳվարդիոլային կփոխարինի Մարեսկան. The Athletic25 ֆուտբոլիստների ցանկում է Հայաստանի գործող չեմպիոն «Նոայի» դարպասապահ Թիմոտի Ֆայուլուն«Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» ուսուցչական համաժողովին մասնակցության հրավերԵրկու դեռահաս կրակ են բացել Սան Դիեգոյի ամենամեծ մզկիթումԱվելի քան 138.954 այցելու՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակումԷլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի ազատականացման արդյունքները. ՀԾԿՀ-ն արձանագրել է շոշափելի առաջընթացՄԻՊ ներկայացուցիչները այցելել են ՁՊՎ՝ Արթուր Օսիպյանին տեսակցելու. նա հրաժարվել է առանձնազրույց ունենալ ԲԸՏՄ-ն Արմավիրի և Արագածոտնի մարզերում կասեցրել է 3 ջերմոցների ապօրինի ջրառն ու կաթսայատան շահագործումըՄիրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարին է ներկայացրել TRIPP նախագիծը և ձեռնարկվող քայլերը Հայաստանը և Լիտվան, այս պահից սկսած, ռազմավարական գործընկերներ են. ՄիրզոյանՀայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսըՀայաստանի տարբեր շրջաններում շարունակվում է մշակաբույսերի ակտիվ աճըՍևան քաղաքի որոշ հասցեներում 8 ժամ գազ չի լինիԲանակցությունները չեն նշանակում հանձնվել«2 միլիոն 608». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով տեսանյութ է հրապարակելԱմբակում Գրիգորյանը նշանակվել է ՔԿ նախագահի խորհրդականՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 19.05.2026«Ուժեղ Հայաստան»-ից մի շարք ընտրողների բնակարանի վարձավճար են տվել«Անկախ դիտորդ»- ը պահանջում է ազատ արձակել Արթուր ՕսիպյանինԵրեւանում են քուրդ եւ թուրք մտավորականներ Մազլում Վեսեքը եւ Բուրչին ԳերչեքըՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորինՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի հետԿառլեն Աբազյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետ
Հայաստան

ԱյԹի էքսպերտիզա ՍՊԸ-ի տնօրենը ոստիկանություն բերման ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում

ԱյԹի էքսպերտիզա ՍՊԸ-ի տնօրեն Վարդան Պետրոսյանը «ArmLife.am» կայքին բաց նամակ է փոխանցել` ուղղված ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Պարոն Ա․Սարգսյանին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին։ Պետրոսյանը իր բաց նամակում գրել է.

Հարգելի պարոնայք

Երեկ, ժամը 13-ի սահմաններում, մեր տուն են եկել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ աշխատակիցներ և ինձ հանձնել են ծանուցագիր՝ հարցաքննության կանչելու մասին։ Միաժամանակ, հայտնել են, որ ես պետք է գնամ իրենց հետ և ժամանակ չտալով, ինչպես նաև թույլ չտալով փաստաբանիս հետ կապվել, պատճառաբանել են, որ ինձ փաստաբան պետք չէ՝ ինձ տարել են իրենց հետ։

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ հասնելով, իրենց աշխատասենյակ բարձրանալուց հետո, ոմն Գալոյան սկսել է ինձանից հետաքրքրվել թե ինչ կարգով եմ ես դարձել ԱյԹի էքսպերտիզա ՍՊԸ-ի տնօրենը և ներկայացրել է ինձ, որ 2018 թվականի փետրվար-հունիս ժամանակահատվածում ԱյԹի էքսպերտիզա ՍՊԸ-ն Սեքյուրիթի Դրիմ ՍՊԸ-ին մատակարարել է համակարգչային Windows ծրագրի լիցենզիաներ, սակայն ըստ իրենց տեղեկությունների այդ գործարքը եղել է անապրանք և փաստացի որևէ լիցենզիա չի տրամադրվել Սեքյուրիթի Դրիմ ՍՊԸ-ին և արդյունքում կեղծ կատարողական ակտերով ստացվել է գումար։

Ես պարզաբանել եմ, որ այդ պայմանագիրը կնքելիս և դրանով սահմանված ծառայություններ մատուցելիս, ես չեմ հանդիսացել ԱյԹի էքսպերտիզա ՍՊԸ-ի տնօրենը և այդ գործարքի մանրամասներին տեղյակ չեմ ուստի չեմ կարող որևէ պարզաբանում ներկայացնել։

Մոտ հինգ ժամ շարունակ համառ հետևողականությամբ, Գալոյանը պնդում էր, որ եթե ես ընկերության տնօրեն եմ, ապա ես պարտավոր եմ տեղյակ լինել և իրենք վստահ են, որ կատարողական ակտը կեղծ է, քանի որ այդ լիցենզիաները չեն գնվել ՀՀ տարածքում Մայքրոսոֆտ ընկերության ներկայացուցիչ հանդիսացող որևէ ընկերությունից։

Ինձ չհաջողվեց հարցաքննություն իրականացնող ոստիկանին բացատրել, պարզաբանել այն պարզ միտքը, որ ես ընկերության տնօրեն եմ դարձել այդ գործարքի կատարումից հետո և գործի քննության համար կարևորություն ունեցող որևէ տվյալ չեմ կարող հայտնել, իսկ ինչ վերաբերվում է լիցենզիաները միայն ՀՀ-ից գնելու հնարավորությանը, ապա նա չունի բավարար տեղեկացվածություն և այդ լիցենզիաները հնարավոր է գնել նաև էլեկտրոնային շուկայական հարթակներից, ինչն էլ ամենայն հավանականությամբ արվել է ԱյԹի էքսպերտիզայի կողմից, մինչև իմ տնօրեն դառնալը։


Գալոյան ինկվիզիտորը, ժամեր շաարունակ, գործադրելով հոգեբանական ազդեցություն, անտեսելով իմ վատառողջ լինելու հանգամանքը, ճնշմամբ, շարունակաբար պնդում էր, որ եթե այդ լիցենզիաները չեն գնվել ներկայացուցիչներից, ապա դրանք վավեր չեն, հետևաբար կեղծ են, իսկ եթե դրանք կեղծ են, ապա կեղծ է նաև կատարողական ակտը։

Գալոյանի անմարդկային, անբարոյական կեցվածքը լիովին անհաղորդ մարդու և նրա հոգեվիճակին․ ինձ հանեց հունից և այդ ամենը դադարեցնելու նպատակով, ես որպես ծաղր, առաջարկեցի ընդունեմ, որ ես եմ կատարել այդ կեղծիքը և ոչ միայն դա, նաև սպանել եմ ԱՄՆ նախագահ Ջ․ Քենեդուն։

Ես հայտարարել եմ, որ եթե նրանք կարծում են, որ լիցենզիաները կեղծ են, ապա այդպես էլ կա և դրանք էլ, կատարողական ակտն էլ կեղծ են։

Այդ իմ պոռթկումից օգտվելով, Գալոյանը պնդեց, որ իմ հենց նոր արած հայտարարությունը կարող եմ գրել և կարող եմ գնալ։ Պահի ազդեցությամբ ես գրել եմ այդ անհեթեթությունը, նպատակ ունենալով ազատվել Գալոյանի հոգեբանական կտտանքներից և միաժամանակ ցանկանում էի այդ կերպ ծաղրել ինկվիզիտորի գործելակերպով անօրեն պաշտոնյային, քանի որ համոզված էի, որ իմ այլուրեքությունն այդ հարցում անառարկելի է, այն պարզ պատճառով, որ ես տնօրեն եմ դարձել այդ գործարքի կատարումից ամիսներ անց։

Ներկայումս վերլուծելով կատարվածը, կարծում եմ, որ թույլ եմ տվել կոպիտ սխալ, քանի որ ինձ զրպարտելով, ոչ միայն թիրախ եմ դարձրել ինձ, այլ նաև անուղղակիորեն զրպարտել եմ այն անձին, /անձանց/ ովքեր առընչություն են ունեցել տվյալ գործարքին։

Ենթադրելով, որ իմ կողմից երբեք չկատարված գործարքի վերաբերյալ մեղավորություն հայտնելու երևույթը միայն կարող է հետևանքներ առաջացնել ինձ համար, իսկ քանի որ ես չեմ առնչվել այդ գործարքին, ուստի համոզված եմ եղել,որ իմ ինքնազրպարտությունը որևէ հետևանք չի ունենա ինձ համար, ես տվել եմ սխալ իրականության հետ չհամապատասխանող բացատրություն։

Ներկայումս հայտնում եմ, որ իրականում ես տեղյակ չեմ այդ գործարքի մանրամասներից, ես այդ գործարքի կատարմանը չեմ մասնակցել, սակայն իմ կողմից հայտնածը, թե դա կեղծ է եղել և կատարողական ակտը ևս կեղծ է, իրականությանը չի համապատասխանում։

Ինձ տեղեկացրել են, որ մինչև իմ տնօրեն դառնալը այդ գործարքը կատարվել է և մնացորդ մասի վերաբերյալ անհրաժեշտ է կատարողական ակտ կազմել /հաշվապահական հաշվառման նպատակով/։

Այն կարծիքը, որ ես գրել եմ լիցենզիայի կեղծ և կատարողական ակտի կեղծ լինելու վերաբերյալ, բխեցրել եմ Գալոյանի տասնյակ անգամներ հայտնած մղձավանջային զառանցանքից, որ եթե լիցենզիաները չեն գնվել ՀՀ-ում ներկայացուցիչներից, ապա կեղծ են ու կեղծ է նաև կատարողական ակտը։

Կրկին անգամ պնդում եմ, որ ես ուղղակի առնչություն չեմ ունեցել այդ գործարքին, տեղյակ չեմ դրա կատարման ընթացքից, սակայն որևէ հիմք չունեմ ենթադրելու, որ այդ գործարքը չի կատարվել և լիցենզիաները գնորդ ընկերությանը փաստացի չեն տրամադրվել։

Պատրաստակամ եմ լրացուցիչ հարցաքննվել և տալ սպառիչ պարզաբանումներ։

Միաժամանակ խնդրում եմ իրավական գնահատական տալ Գալոյանի արարքներին, քանզի նա փաստացի բերման ենթարկելով ինձ զրկել է փաստաբանական /իրավաբանական/ օգնություն ստանալու իրավունքից, իրականացրել է ուղղորդված քննություն, ինձ ենթարկել է հոգեբանական ճնշման, կորզել է կեղծ բացատրություն / իմանալով դրա կեղծ լինելու մասին/ անտեսել է իմ վատառողջ վիճակը և մոտ հինգ ժամ շարունակ ինձ ներկայացնելով իր վարկածը, հոգեբանական ճնշմամբ պայմանավորված իմ պոռթկումից օգտվելով, ստիպել է գրի առնել ծաղրական ինքնազրպարտությունը, որի մասին ես նրան մի քանի անգամ տեղեկացրել եմ, որ դա իրականությանը չի համապատասխանում, սակայն գրում եմ նրանից ազատվելու համար։ Փաստացի Գալոյանին պետք չէր օբյեկտիվ ճշմարտությունը, նրան պետք էր մեղավոր անձ, թեկուզ ինքնազրպարտող։

Գալոյանի անմարդկային ազդեցության արդյունքում, իմ ինքնազգացողությունը վատացել է այն աստիճան, որ գիշերը ժամը 23-ի սահմաններում դիմել եմ Էրեբունի բժշկական կենտրոն և ներկայումս գտնվում եմ նյարդաբուժական բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ։

 

Դիմող Վ․ Պետրոսյան
10․12․2019թ․