Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումը Քո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026 Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը Չենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գա ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել Ո՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունը Գումար` հանրահավաքին մասնակցելու համար Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար Ես հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչ Ժոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված է

ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացիԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումըՔո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումըՉենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գաՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվելՈ՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունըԳումար` հանրահավաքին մասնակցելու համարՈւշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնըՀրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համարԵս հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչԺոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված էԻրանի պատերազմի հետևանքները նման են «տնտեսական ցունամիի». ԷրդողանՂարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրով դիմումների ընդունումը շարունակվում էԴեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառմանըՔրեական ոստիկաններն ու պարեկները երիտասարդների մոտ 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերելԴատարանը մերժել է Իլոն Մասկի հայցն ընդդեմ OpenAI-իՎիկտորյա Ուլիխանյանն ու Գարիկ Հարությունյանը Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի հաղթողներն ենՇակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացելՏարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. ՊենտագոնԱմեն ինչ լավ է լինելու. Լիտվայի ԱԳ նախարարի՝ հայերեն տեսաուղերձըԼրացումներ եւ փոփոխություն «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքումՌԴ հետախուզությունը պնդում է, որ Ուկրաինան Լատվիայի տարածքից հարվածներ է նախապատրաստում Ռուսաստանի ուղղությամբ«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար»Պուտինը կարող է զղջալ. Ծինպինը՝ ԹրամփինՀայաստան-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներն ընթանում են զուգահեռաբար. ՄամեդովԱդրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. ԲայրամովԳվարդիոլային կփոխարինի Մարեսկան. The Athletic25 ֆուտբոլիստների ցանկում է Հայաստանի գործող չեմպիոն «Նոայի» դարպասապահ Թիմոտի Ֆայուլուն«Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» ուսուցչական համաժողովին մասնակցության հրավերԵրկու դեռահաս կրակ են բացել Սան Դիեգոյի ամենամեծ մզկիթումԱվելի քան 138.954 այցելու՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակումԷլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի ազատականացման արդյունքները. ՀԾԿՀ-ն արձանագրել է շոշափելի առաջընթացՄԻՊ ներկայացուցիչները այցելել են ՁՊՎ՝ Արթուր Օսիպյանին տեսակցելու. նա հրաժարվել է առանձնազրույց ունենալ ԲԸՏՄ-ն Արմավիրի և Արագածոտնի մարզերում կասեցրել է 3 ջերմոցների ապօրինի ջրառն ու կաթսայատան շահագործումըՄիրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարին է ներկայացրել TRIPP նախագիծը և ձեռնարկվող քայլերը Հայաստանը և Լիտվան, այս պահից սկսած, ռազմավարական գործընկերներ են. ՄիրզոյանՀայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսըՀայաստանի տարբեր շրջաններում շարունակվում է մշակաբույսերի ակտիվ աճըՍևան քաղաքի որոշ հասցեներում 8 ժամ գազ չի լինիԲանակցությունները չեն նշանակում հանձնվել«2 միլիոն 608». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով տեսանյութ է հրապարակելԱմբակում Գրիգորյանը նշանակվել է ՔԿ նախագահի խորհրդականՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 19.05.2026«Ուժեղ Հայաստան»-ից մի շարք ընտրողների բնակարանի վարձավճար են տվել«Անկախ դիտորդ»- ը պահանջում է ազատ արձակել Արթուր ՕսիպյանինԵրեւանում են քուրդ եւ թուրք մտավորականներ Մազլում Վեսեքը եւ Բուրչին ԳերչեքըՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորինՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի հետԿառլեն Աբազյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետ
Հայաստան

Ովքե՞ր են առողջության ապահովագրության փաստաթղթի խորհրդատուները

Armlur.am-ը գրել է.

Կոռուպցիոն սկանդալներում ներգրավված նախկին ՊԱԳ-ականներ և Թուրքիայի հետ կապերով փորձագետ. ովքե՞ր են առողջության ապահովագրության փաստաթղթի խորհրդատուները:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախաձեռնած Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի վերաբերյալ անցած շաբաթ բավականին կոշտ արտահայտվեց նաև ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Հիշեցնենք, որ վիճահարույց հայեցակարգով նախատեսվում է 2022 թվականից Հայաստանում ներդնել առողջության համընդհանուր ապահովագրություն, ապահովագրությունը դարձնել պարտադիր և աշխատող անձանց եկամտի 4-6 %-ը գանձել որպես առողջության հարկ:«Մի կողմից` հայտարարել ենք երկրի մրցունակության աճին ուղղված գործողություններ իրականացնելու պատրաստակամություն` որոշակի գին վճարելով, հարկերի բեռի նվազեցում անելով, մյուս կողմից` ստացվում է, որ լրացուցիչ բեռ ենք ավելացնում` առողջության հարկ սահմանելով»,- ասել էր Ջանջուղազյանը:

Ավելի վաղ` դեկտեմբերի 4-ին` Աժ-ում հարցուպատասխանի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր ասել, որ առաջարկվող նախագծի վերաբերյալ կառավարությունում միասնական կարծիք չկա։

E-draft-ում հայտնվելուց հետո փաստաթղթի վերաբերյալ քննադատության մեծ ալիք բարձրացավ․ ընդ որում, ոչ միայն «ծրագրավորողների և հաշվապահների» կողմից, ինչպես նշում էր նախարար Թորոսյանը: Բացի շատ քննարկված և գրեթե համընդհանուր դժգոհություն առաջացրած 6 տոկոսից մասնագետները սխալ են համարում նաև ապահովագրության պետականացումը:

Ավելի վաղ մեր հրապարկումներից մեկում անդրադարձել էինք խնդրին` նկատելով, որ հայեցակարգային փաստաթղթի մշակման աշխատանքներում ակտիվորեն ներգրավված են եղել ներկայումս միջազգային կազմակերպությունների փորձագետներ, իսկ նախկինում` Պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) նախկին պետ Սարո Ծատուրյանը և ՊԱԳ-ի բժշկական ծառայությունների գնման և տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանը: Ուշագրավ է, որ այս անձինք երեք տարի առաջ ձերբակալվել էին` պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով։

Որոշ ժամանակ անց Ծատուրյանի գործը կարճվել էր, ինչպես գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, կայացված քաղաքական որոշման արդյունքում: Մասնավորապես, դեպքից հետո իրավապահները չեն բացառել վարկածը, որ այս պատմության մեջ խառն է նախկին նախարար, ՀՀԿ-ական Դերենիկ Դումանյանը: Չմոռանանք, որ ՊԱԳ-ի կադր էր նաև Արսեն Թորոսյանի նշանակած փոխնախարար Արսեն Դավթյանը, որին ձերբակալեցին մի քանի ամիս առաջ խոշոր չափով կաշառք վերցնելու համար։

Ոլորտի մասնագետներն ընդհանրապես տարակուսանք են հայտնում նախարար Թորոսյանի շրջապատում նախկին ՊԱԳ-ականների հայտնվելու առնչությամբ, քանի որ, ըստ նրանց, նախկինում ՊԱԳ-ը, որի հիմնական գործառույթն է պետպատվերի շրջանակում քաղաքացու բուժման համար գումարի տրամադրումը բուժհաստատություններին, հայտնի է եղել որպես «ատկատի լվացքատուն»:

Ստացվում է, որ ներկայումս Առաղջապահության նախարարության համար հայեցակարգային փաստաթղթեր են մշակում նախկինում կոռուպցիոն սկանդալներում հայտնված անձինք: Ի դեպ, հենց նախորդ հրապարակման մեջ ներկայացրել էինք ոլորտի ներկայացուցիչների մտահոգությունը, ըստ որի` հենց Սարո Ծատուրյանն է համարվում առողջության ապահովագրության քաղաքականության շրջանակում ստեղծվելիք մեկ միասնական կառույցի ղեկավարի հավանական թեկնածուն:

Այս նյութը պատրաստելիս մեկ ուշագրավ փաստ ևս նկատեցինք. դեռ հունվարին նախարար Արսեն Թորսոսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր «Բժշկական ապահովագրության համակարգի կազմակերպման «մեկ վճարողի»և«բազմաթիվ վճարողների» մոդելների ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈւԾՈւԹՅՈւՆ»-ը, որտեղ հղում է կա նաև «Cetinkaya, V. and Postolovska, I., Հայաստանի առողջապահական ֆինանսավորման համակարգը` բազմաթիվ մասնավոր ապահովագրողներով, 2018» փաստաթղթին:

Ուշագրավ է, որ Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Վոլկան Չետինկայան (Volkan Cetinkaya), պարզվում է, ժամանակին եղել է ոչ ավելի, ոչ պակաս, Թուրքիայի առողջապահության նախարարության խորհրդատուն (հետևյալ հղումով կարելի է տեսնել 2015թ.կայացած կոնֆերանսի օրակարգը, որտեղVolkanCetinkaya-ի անվան դիմաց գրված է «Ministerial Advisor, Ministry of Health of Turkey, Turkey» https://www.atiner.gr/2015/2015PRO-HEA.pdf?fbclid=IwAR185QqvDPP36j4LrhOm9gdkqWSySeNMHPlS3yfQquuz-Ggs2MWvXCTpQK8): Ստացվում է, որ մենք հայեցակարգային փաստաթղթեր ենք մշակում`օգտվելովկոռուպցիոն սկանդալների «փորձով» մասնագետների և Թուրքիայի նախարարության խորհրդատու-փորձագետների ծառայություններից:

Հ. Գ. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանգստյան օրերին Աղվերանում մի խումբ լրագրողների փորձում էր համոզել, որ իր առաջարկած հարկատեսակը ոլորտի փրկությունն է, և կարիք ունեն հասկացված լինելու,սակայն անգամ այդ քննարկումները անպտուղ եղան: Լրագրողները անդրդվելի մնացին` հայտնելով, որ անընդունելի է 6 տոկոս հարկատեսակ ավելացնելն ու ԱՊՊԱ-ներին, ըստ էության, պետականացնելը: