Առողջապահության նախկին փոխնախարարը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, Ռազմիկ Աբրահամյանն ընդունում է
Երեւանի ընդանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր՝ դեկտեմբերի 9-ին, շարունակվում է Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի եւ Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստը։
Մեղադրական եզրակացության ընթերցումից հետո Արսեն Դավթյանն իրեն մեղսագրված մեղադրական եզրակացությունը չընդունեց։
Նույն գործով մյուս ամբաստանյալ Ռազմիկ Աբրահամյանը, սակայն, ընդունեց իրեն մեղսագրված մեղադրական եզրակացությունը, նշելով, որ միայն մի քանի կետեր կան, որոնց հետ համաձայն չէ։
Գործով մեղադրող դատախազն էլ դատարանին առաջարկեց սկզբում հետազոտել ապացույցները, հետո գործով վկաներին հարցաքննել, այնուհետեւ ամբաստանյալների հարցաքննություն իրականացնել։
Դատարանն անցավ գործում եղած ապացույցների հետազոտմանը։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արսեն Դավթյանը հանդիսանալով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար:
Ռազմիկ Աբրահամյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնատար անձ հանդիսացող, ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները և առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:


















































Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Համագործակցությունը օգուտ է բերում երկու կողմերին, մինչդեռ առճակատումը վնասում է երկու կողմերին