Ռեժիմը մեկ տարի է ապօրինաբար կալանքի տակ է պահում Արցախի հերոս, Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ՝ Ռոբերտ Քոչարյանին. Արթուր Թովմասյան
Ռեժիմը մեկ տարի է ապօրինաբար կալանքի տակ է պահում Արցախի հերոս, Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ՝ Ռոբերտ Քոչարյանին։
Եթե իշխանության երեք ճյուղերի միջեւ չկա փոխադարձ հարգանք եւ վստահություն, նշանակում է իրավական պետությունում բնականոն գործընթացը խաթարված է, և շատ լուրջ ու վտանգներով լի խնդիր ունենք։ Դրա համար խոսել այն մասին, թե դատական իշխանությունը որքան կարող է դիմակայել ճնշումներին, եթե գործընթացները շարունակվեն կամ ավելի սրվեն,ես չգիտեմ։ Նման մեթոդներով՝ հայհոյանքներով, փորձել ընկճել Ռոբերտ Քոչարյանին, կամ հիասթափեցնել Նախագահին սատարող մարդկանց, կարող էր միայն շեղումներ ունեցող, իրականությունից դուրս՝ իր հիվանդ երևակայությամբ ապրող, հասարակության և պետության նկատմամբ անտարբեր մարդը։ Սովորաբար հայհոյանքին են դիմում այն դեպքում, երբ այլևս անզոր են գործել կամ ներկայացնել իրենց տեսակետը տրամաբանության կամ արդարամտության սահմաններում։Երբ Նախագահին անհնարին է կոտրել, երբ Նախագահին անհնարին է դուխաթափ անել ու այդ ամենի մեջ մարդ կա լայվով է մարդ, մարդ էլ կա՝ Արցախը ազատագրելով, Հայաստանը շենացնելով և անցած ճանապարհով։։ Գալիս է մի ժամանակ երբ խոսքերը այլևս չեն հերիքում միտքդ արտահայտելու համար։ Չկան բառեր, որոնք կարող են ճիշտ բնութագրել այս անմեղսունակ իրականությունը:
Հ.Գ.Ազատություն Արցախի հերոս, Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ՝ քաղբանտարկյալ Ռոբերտ Քոչարյանին։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն