Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կարողացան խուսափել պարտությունից Պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է Քրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ) Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահել Հայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմինները Օգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն է Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել Վերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքի Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետ Իտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համար Ազգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբ

Կարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ ՏոկաևինԿենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունիցՈստիկանները հայտնաբերեցին և ձերբակալեցին հետախուզվողին (տեսանյութ)Արդյոք ներկայիս Փարիզը կառուցվել է հին Լուտեցիայի ավերակների վրա (ֆոտոշարք)Նեթանյահուի ելույթը ՄԱԿ-ում․ պատվիրակների հեռանալը և կոշտ քննադատությունը Էրդողանի հասցեինԱրջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է Իտալիայի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային օրենքինՉինաստանն ու ԱՄՆ-ն օգուտ կստանան համագործակցությունից, սակայն երկու երկրներն էլ կտուժեն հակամարտությունիցԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպCOP17-ին ընդառաջ Եվրոպական խորհրդարանում նախապատրաստական հատուկ միջոցառում տեղի կունենաՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի վարչապետի հետԿիևյան փողոցի մասին (տեսանյութ)Տեղի է ունեցել Հայաստանի և Սլովենիայի վարչապետների հանդիպումըԱշտարակի հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներԲարձր ենք գնահատում Չինաստանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ»-ին․ Մհեր ԳրիգորյանՆԳՆ-ն ՀայՓասի հետ ներդնում է կենսաչափական նոր համակարգ՝ ապահովելով նաև 200 նոր աշխատատեղի ստեղծումը․ Ռեջիս ԲուշյեՔննարկվել են Թվային համագործակցության կազմակերպության հետ կապերի զարգացման հնարավորություններըՄարթա Կոսը եվրոպացիներին կոչ է արել գնել հայկական արտադրանքԱռաջիկայում կվերականգնենք Մեղրիի և Երասխի՝ Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած երկաթուղային հատվածները. վարչապետՎարչապետը հանդիպում է ունեցել ամերիկյան առաջատար բուհերում կրթություն ստացող ուսանողների հետՆիկոլ Փաշինյանը և Անտոնիու Գուտերեշը քննարկել են ՀՀ-ում COP17-ի անցկացման և տարածաշրջանային նշանակության հարցերՎարչապետը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանում (տեսանյութ)Նյու Յորքում կայացել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՏեղի է ունեցել ռազմական ակադեմիայի ՌՕՈՒԻ-ի շրջանավարտների ծառայավայրերի ընտրության վիճակահանությունըԱՄՆ-ը եվրոպական երկրներին զգուշացրել է Ռուսաստանի հնարավոր դրոնային հարձակման մասինԿարծում եմ մարդկանց մեծամասնությունը նման գումարի դիմաց կասեր «այո»Բրիտանիայում Brexit-ի շուրջ բանավեճը կրկին ակտիվացել էԴա գեղեցիկ պատմության գագաթնակետը կլիներԲրիտանիան կպահպանի ռուսաստանցի գործարարների նկատմամբ սահմանված պատժամիջոցները
Հայաստան

Ադրբեջանի հետ պիտի խոսենք իր լեզվով, օր առաջ պետք է Արցախի և Հայաստանի միջև ռազմաքաղաքական դաշինք կնքել. Արցախի ԱԺ փոխխոսնակ

Ադրբեջանն ուժի սպառնալիքի լեզվով պատասխանեց Նիկոլ Փաշինյանի՝ Արցախյան հիմնախնդիրը երեք ժողովուրդների համար ընդունելի տարբերակով լուծելու վերաբերյալ նախաձեռնությանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխխոսնակ Վահրամ Բալայանը՝ անդրադառնալով պաշտոնական Բաքվի կողմից ԵԱՀԿ Նախարարների խորհրդի անդամներին ներկայացրած՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթղթին, որում Ադրբեջանը հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է համարում միայն միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության համատեքստում:

«Երեք ժողովուրդների համար ընդունելի լուծումը ցանկալի գաղափար է, բայց՝ չաշխատող: Այդ գաղափարը ներկա իրողությունների հետ համահունչ չէ, մենք չենք կարող մշտապես բարի ցանկություններ ներկայացնել, փափուկ խոսել, երբ հարևանը մշտապես խոսում է ուժի սպառնալիքի լեզվով: Ադրբեջանը 1994-ի զինադադարի ստորագրումից առ այս պահը ոչ միայն Արցախի մասին է խոսում, այլև՝ Զանգեզուրի, Երևանի»,-մանրամասնեց Վահրամ Բալայանը:

Նրա խոսքով ՝ Ադրբեջանի ներկայացրած փաստաթղթի, հոխորտանքների պատասխանը կլինի օր առաջ ՀՀ-ի և ԱՀ-ի միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքումը:

«ՀՀ-ն այդպես ավելի անխոցելի կլինի նաև դիվանագիտության ասպարեզում, մյուս կողմից էլ Ադրբեջանը հստակ կհասկանա, որ երկու հայկական հանրապետություններն էլ մշտապես պատրաստ են դիմակայելու Ադրբեջանի ռազմական հռետորաբանությանը, և պատերազմի դեպքում երկու-երկու հայկական հանրապետությունների ժողովրդին պաշտպանելու»,-նկատեց նա՝ հավելով, որ ռազմաքաղաքական դաշինքի կնքման ուղղությամբ այս պահին տեսանելի ոչ մի գործընթաց չկա:

Անդրադառնալով ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակի հայտարարությանն առ այն, որ Ղարաբաղյան հակամարտության էսկալացիայի իրական սպառնալիք կա, ԱՀ ԱԺ փոխխոսնակն ասաց.

«Էսկալացիայի վտանգ միշտ կա: Եթե զանգեն, ասեն, որ մեկ ժամից ռազմական գործողություններ են սկսում, ես դրանից չեմ զարմանա, այստեղ ապրող յուրաքանչյուր քաղաքացի գիտի, որ սահմանապահ է և պարտավոր է համարժեք իրեն դրսևորել: Սա է իրականությունը, չենք կարող փափուկ բարձը դնել մեր գլխի տակ ու ասենք բանակցում են, պատերազմ չի լինի: Էսկալացիայի վտանգը միշտ կա, լարվածությունը միշտ կա, այն արտահայտվում է սահմանին, ինչպես նաև դիվանագիտության մեջ տարբեր փոխհրաձգությունների տեսքով, հիշենք՝ ապրիլյան պատերազմը»,-նկատեց նա:

Անդրադառնալով հարցին, թե ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների 3.5 ժամ տևած հանդիպումից որևէ դրական տեղաշարժ կարո՞ղ ենք ակնկալել, Վահրամ Բալայանն ասաց.

«Ես ընդհանուր առմամբ կողմնակից եմ, որ հանդիպումներ լինեն, որովհետև եթե չեն խոսում, ապա նրան հաջորդողը պատերազմն է, բանակցել պետք է, բայց ակնկալել, որ էական բան կլինի, այդպես չէ: Համոզված ենք, որ հայ ժողովուրդը միայն ու միայն բանակը, պետականությունը հզոր պահելու, ժողովրդական ինստիտուտները հզորացնելու մասին պետք է մտածի»,-եզրափակեց նա: