Ադրբեջանը կարողացավ շահել եռանախագահների տրամադրությունը. Ռուբեն Հակոբյան
Ադրբեջանի այս լկտի պահվածքը, համարձակությունը երբեք չի եղել, որը հիմա կա: Այս մասին News.am-ի հետ հարցազրույցում նշել է քաղաքագետ ՌուբենՀակոբյանը. «Եկեք տեսնենք, թե դա ինչով է պայմանավորված, սա է կարևոր: Իսկապես իրավիճակ է փոխվել՝ այնառումով, որ եթե մինչև իշխանափոխությունը միշտ եռանախագահությունը հայտարարում էր և գործնականում նաև ապացուցում էր, որ Ադրբեջանը ոչ կառուցողական դիրքորոշումներ ունի, և հայկական դիվանագիտությունը միշտ օգտվել է Ադրբեջանի ոչ կառուցողական պահվածքից, հիմա պարզվեց, որ իշխանափոխությունից հետո Հայաստանը դարձավ ապակառուցողական և այդ մասին հայտարարում է և՛ եռանախագահությունը և՛ Ռուսասատանը»:
Ռուբեն Հակոբյանի կարծիքով՝ նաև շատ կարևոր է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ նախկինում Ադրբեջանը դժգոհում էր համանախագահներից, իսկ հիմա նրանց պինդ է բռնել. «Եթե 23 տարի շարունակ Ադրբեջանը գրեթե միշտ դժգոհում էր համանախագահներից, նույնիսկ հարց էր բարձրացնում, որ պետք է ցրել եռանախագահությունը, կամ Թուրքիային պետք է ներգրավել, հիմա պարզվում է, որ իշխանափոխությունից հետո պինդբռնել է եռանախագահությանը և ասում է, որ միակ ձևաչափն է, որով պետք է լուծվի Արցախի հարցը: Ադրբեջանը կարողացավ տարբեր մեթոդներով, գործիքակազմով շահել եռանախագահության ամբողջական և առանձին-առանձին անդամների տրամադրությունը»:
Ավելին՝ տեսանյութում:


















































Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Համագործակցությունը օգուտ է բերում երկու կողմերին, մինչդեռ առճակատումը վնասում է երկու կողմերին