Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումը Քո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026 Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը Չենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գա ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել Ո՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունը Գումար` հանրահավաքին մասնակցելու համար Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար Ես հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչ Ժոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված է

ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացիԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումըՔո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումըՉենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գաՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվելՈ՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունըԳումար` հանրահավաքին մասնակցելու համարՈւշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնըՀրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համարԵս հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչԺոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված էԻրանի պատերազմի հետևանքները նման են «տնտեսական ցունամիի». ԷրդողանՂարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրով դիմումների ընդունումը շարունակվում էԴեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառմանըՔրեական ոստիկաններն ու պարեկները երիտասարդների մոտ 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերելԴատարանը մերժել է Իլոն Մասկի հայցն ընդդեմ OpenAI-իՎիկտորյա Ուլիխանյանն ու Գարիկ Հարությունյանը Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի հաղթողներն ենՇակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացելՏարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. ՊենտագոնԱմեն ինչ լավ է լինելու. Լիտվայի ԱԳ նախարարի՝ հայերեն տեսաուղերձըԼրացումներ եւ փոփոխություն «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքումՌԴ հետախուզությունը պնդում է, որ Ուկրաինան Լատվիայի տարածքից հարվածներ է նախապատրաստում Ռուսաստանի ուղղությամբ«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար»Պուտինը կարող է զղջալ. Ծինպինը՝ ԹրամփինՀայաստան-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներն ընթանում են զուգահեռաբար. ՄամեդովԱդրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. ԲայրամովԳվարդիոլային կփոխարինի Մարեսկան. The Athletic25 ֆուտբոլիստների ցանկում է Հայաստանի գործող չեմպիոն «Նոայի» դարպասապահ Թիմոտի Ֆայուլուն«Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» ուսուցչական համաժողովին մասնակցության հրավերԵրկու դեռահաս կրակ են բացել Սան Դիեգոյի ամենամեծ մզկիթումԱվելի քան 138.954 այցելու՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակումԷլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի ազատականացման արդյունքները. ՀԾԿՀ-ն արձանագրել է շոշափելի առաջընթացՄԻՊ ներկայացուցիչները այցելել են ՁՊՎ՝ Արթուր Օսիպյանին տեսակցելու. նա հրաժարվել է առանձնազրույց ունենալ ԲԸՏՄ-ն Արմավիրի և Արագածոտնի մարզերում կասեցրել է 3 ջերմոցների ապօրինի ջրառն ու կաթսայատան շահագործումըՄիրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարին է ներկայացրել TRIPP նախագիծը և ձեռնարկվող քայլերը Հայաստանը և Լիտվան, այս պահից սկսած, ռազմավարական գործընկերներ են. ՄիրզոյանՀայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսըՀայաստանի տարբեր շրջաններում շարունակվում է մշակաբույսերի ակտիվ աճըՍևան քաղաքի որոշ հասցեներում 8 ժամ գազ չի լինիԲանակցությունները չեն նշանակում հանձնվել«2 միլիոն 608». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով տեսանյութ է հրապարակելԱմբակում Գրիգորյանը նշանակվել է ՔԿ նախագահի խորհրդականՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 19.05.2026«Ուժեղ Հայաստան»-ից մի շարք ընտրողների բնակարանի վարձավճար են տվել«Անկախ դիտորդ»- ը պահանջում է ազատ արձակել Արթուր ՕսիպյանինԵրեւանում են քուրդ եւ թուրք մտավորականներ Մազլում Վեսեքը եւ Բուրչին ԳերչեքըՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորինՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի հետԿառլեն Աբազյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետ
Հայաստան

Ֆիզմաթցի շատերն են ձգտում լինել, բայց դառնում են նրանք, ովքեր ամենաընդունակն ու աշխատասերն են

ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում սովորում են մաթեմատիկայից և ֆիզիկայից արտակարգ ընդունակություններ ունեցող աշակերտներ: Նրանցից շատերը հանրապետական և միջազգային մրցույթներում գրանցում են բարձր արդյունքներ: «Այս տարի դպրոցի 7-րդ, 8-րդ և 10-րդ չորս դասարանների համար դիմել են 741 դիմորդներ, որոնցից դպրոց են ընդունվել 113-ը։ Իհարկե, այս թվերը մի կողմից վկայում են դպրոցի բարձր վարկանիշի մասին, բայց մյուս կողմից էլ ահազանգում են հանրակրթության ավելի գլոբալ խնդիրների մասին- պարզաբանում է դպրոցի տնօրեն Հայկազն Նավասարդյանը։

-Ֆիզմաթցի շատերն են ձգտում լինել, բայց դառնում են նրանք, ովքեր ամենաընդունակն ու աշխատասերն են»:

Հայկազն Նավասարդյանը դպրոցի ղեկավարությունը ստանձնել է 2002 թվականին: Այդ տարվանից էլ սահմանվել են ընդունելության ներկայիս ընթացակարգն ու սկզբունքները: Աշակերտներին ընդունելու այդ մեխանիզմի շնորհիվ տարիների ընթացքում պահպանվել է դպրոցի բարձր վարկանիշը կրթական համակարգում, հանրապետական ու միջազգային մրցույթներում և օլիմպիադաներում: «Ֆիզմաթցիներ էին «Ամենախելացին» հեռուստախաղի երեք մրցանակակիրները. առաջին մրցանակի արժանացավ մեր դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Աննա Թովմասյանը: Եթե այսօր, արդեն որերորդ տարին, դպրոց ընդունվելու համար մեզ դիմում են 700-ից ավելի աշակերտներ, ինքնին խոսում է դպրոցի վարկանիշի, նրա անաչառ ու թափանցիկ գործունեության մասին»,- ասում է Հայկազն Նավասարդյանը:

Հարցին, թե հնարավոր չէ արդյոք այդ պահանջարկին ընդառաջ ավելացնել դասարանների քանակը, ավելի մեծ թվով աշակերտներ ընդունել, տնօրենը պատասխանում է. «Ֆիզմաթ դպրոցն աշակերտներին ընդունում է խիստ սահմանափակ քանակությամբ՝ 4-5 դասարաններ: Եվ այդպես էլ պետք է լինի: Դասարանների քանակը որոշվում է մանկխորհրդի նիստով, իսկ այդ որոշման հիմքում մի շարք հիմնավոր պատճառներ կան: Նախ՝ ընդունվող դասարանների թիվը՝ 4 կամ 5, պայմանավորված է ավարտող դասարանների քանակով, երկրորդ՝ լիցենզիայով տրված սահմանային թվով, երրորդ՝ մանկավարժական ներուժով: Դասարանների ավելացումը ենթադրում է նոր մասնագետների ընդունելություն: Այնինչ գաղտնիք չէ, որ հանրապետությունում բարձրակարգ ուսուցիչների պակաս կա, իսկ եթե չենք կարողանալու որակյալ կադրեր ընդունել և որակյալ կրթություն տալ, ուրեմն չարժե ավելացնենք սովորողների թիվը»։

Դասասենյակներ չեն կարող ավելացնել նաև դպրոցի հանրակացարանային մասնաշենքի հաշվին, որտեղ վարձակալության հիմունքներով, ԿԳ նախարարության և Պետգույքի կառավարման վարչության թույլտվությամբ արդեն 20 տարի գործում է «Ուսում» դպրոցը։ Այս մասնաշենքի ննջասենյակները վերանորոգվել ու հարմարեցվել են որպես դասասենյակներ, բայց 25-26 քմ են, և պետական նորմերով այդ մակերեսով սենյակում կարող է նստել ընդամենը 12 աշակերտ։ Եթե մասնավոր դպրոցը կարող է իրեն թույլ տալ պահել այդ թվով աշակերտ ունեցող դասարաններ, ապա պետական դպրոցում դա անհնար է: «Ամեն տարի ընդունելությունների ժամանակ ինչ-որ ձևով դասարան ավելացնելու պահանջը բարձրաձայնվում է: Եթե մենք ամեն տարի ծնողների խնդրանքով դասարան ավելացնեինք կամ նախարարությունը որոշեր, որ հանրակացարանի սենյակները կարող են դառնալ ֆիզմաթ դպրոցի դասարաններ, ապա այդ դասասենյակները վաղուց աշակերներով լի կլինեին: Ու, միևնույնն է, դիմումները դարձյալ շատ էին լինելու, և էլի նույն խնդրի առաջ էինք կանգնելու: Մենք ընթացքում անընդհատ դասասենյակներ ենք ավելացրել, սկզբում ունեինք 18-ը, հետո՝ 22, հիմա ունենք 25 դասասենյակ: Ասեմ ավելին՝ մենք, ընդհակառակը, չենք պատրաստվում Ֆիզմաթի աշակերտների քանակը դարձնել 1000 կամ ավելի, որովհետև դրանից տուժելու են արդեն սովորող երեխաները, անխուսափելիորեն ընկնելու է կրթական ընդհանուր որակը:

Ֆիզմաթը «Ֆիզմաթ» է նրանով, որ ունի իր սկզբունքները, աշխատում է հնարավորինս թափանցիկ և արդար, աշխատում է առանց տուրք տալու էմոցիաներին: Ու որևէ մեկի խնդրանքին ու էմոցիաներին հագուրդ տալու համար չի պատրաստվում իր որակները գցել»: Դպրոցն իր ռեսուրսներն ուղղում է ուսման պայմանների բարելավմանն ու արդիականացմանը: «Կտուրը պետք է դարձնենք ձեղնահարկ, որտեղ կտեղավորենք ռոբոտաշինության և ինժեներական երկուական լաբորատորիաներ, գրադարան-ընթերցարան, կոնֆերենս-դահլիճ։ Այսինքն՝ ստեղծենք պայմաններ, որոնք 21–րդ դարում անհրաժեշտություն են կրթության բարձր մակարդակ ապահովելու համար: Այսօր Ֆիզմաթի պայմանները հեռու են 21-րդ դարի պահանջներին համապատասխան բարձրակարգ կրթություն տալու պայմաններից: Ու եթե մենք զարգացմանն ու բարելավմանն ուղղված քայլեր անելու փոխարեն, ընդունվողների քանակ ավելացնենք, պարզապես կվատթարացնենք նաև եղած պայմանները, կկորցնենք այն, ինչ ունենք այսօր»:

Անհրաժեշտ են նոր հատուկ դպրոցներ

Ֆիզմաթ դպրոցում ընդունելությունը նման մրցակցային պայմաններում՝ 1:8 հարաբերակցությամբ, շարունակվում է արդեն մի քանի տարի: Եվ մի քանի տարի շարունակ հարյուրավոր երեխաներ, ովքեր ցանկանում էին խորանալ ֆիզմաթ ուղղությամբ, զրկվում են այդ հնարավորությունից: Նման պահանջարկի պայմաններում, իհարկե, սխալ է ամբողջ ծանրաբեռնվածությունը դնել մեկ դպրոցի վրա: «Իհարկե, կա խնդիր, ու այն շատ ավելի գլոբալ է: Ծնողը, տեսնելով հանրակրթության ներկայիս մակարդակն ու պայմանները, չգիտի՝ ուր տանի իր երեխային, ով ընդունակ է և սիրում է սովորել: Իմ առաջարկն է՝ ստեղծել նմանատիպ դպրոցներ: Ֆիզմաթի ընդունելության քննությանը մասնակցած, բայց չընդունված, հաջորդ բարձր միավորներ հավաքած X թվով աշակերտներին կենտրոնացնում ենք մեկ այլ թերբեռնված դպրոցում, դպրոցն ապահովում ֆիզիկայի և մաթեմատիկայի երկուական լավագույն մասնագետներով: Նրանք այն երեխաներն են, ովքեր սիրում են ֆիզիկա, մաթեմատիկա, ուզում են այդ ոլորտում կրթություն ստանալ, կրթության արժեքն իմացող ընտանիքների երեխաներ են: Եվ այս երեխաներին հավաքելով մի տեղ՝ մենք հիմք կդնենք ապագայում ունենալու ևս մեկ որակյալ կրթօջախ։ Ասեմ ավելին՝ նման դպրոցներ պետք է ունենալ հանրապետության յուրաքանչյուր մարզկենտրոնում: Ֆիզմաթ դպրոց ընդունվել ցանկացող երեխաներից յուրաքանաչյուրն իր դասարանի ու դպրոցի լավագույններից է, ու ֆիզմաթի ֆենոմենն էլ հենց դա է, որ միշտ՝ 54 տարի շարունակ, այստեղ հավաքվել են ֆիզիկամաթեմատիկական օժտվածությամբ աշակերտներ, ստացել իրենց ընդունակություններին համարժեք գիտելիքներ, դարձել Հայաստանում ու աշխարհում հայտնի մասնագետներ»:

Մեկ դպրոցի վրա նման կենտրոնացումը սխալ է, ու նույն դպրոցում մեկ, երկու և ավելի դասարաններում աշակերտների թվի ավելացումը խնդրի լուծում չէ: Համակարգային լուծում է պետք, պետք է հիմքեր դրվեն որակյալ նոր դպրոցների ստեղծման. «Այդ դեպքում Ֆիզմաթ կդիմեն ոչ թե 700, այլ՝ 200 հոգի: Կլինի մրցակցություն: Կընդունենք 100-ին, ու գոհ կլինենք թե՛ մենք, թե՛ նրանք»։ Ֆիզմաթը պատրաստ է այդ դպրոցների հետ կիսվել իր կեսդարյա հարուստ փորձով, տրամադրել ուսումնամեթոդական անհրաժեշտ նյութեր, կազմակերպել վերապատրաստումներ: «Դպրոցի օգտակարության ցուցանիշը մենք չափում ենք ոչ թե տված շրջանավարտների քանակով, այլ առաջին՝ ինչքանով է դպրոցը նպաստում երկրի վարկանիշի բարձրացմանը աշխարհում, երկրորդ՝ ինչքանով է դպրոցը նպաստում հանրակրթության մակարդակի բարձրացմանը հանրապետությունում: Ֆիզմաթ դպրոցը երկար տարիներ ստանձնել է հանրապետական օլիմպիադաների կազմակերպման գործընթացը, իսկ 1994 թ.-ից նախաձեռնել և իրականացնում է մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցիչների ամենամյա գիտամեթոդական գիտաժողովը: Մենք պատրաստ ենք օգնել ֆիզմաթ ուղղվածությամբ յուրաքանչյուր նոր դպրոցին»:

Անաչառ ու թափանցիկ, հավասար մրցակցության արդյունքը

Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց ընդունվելու հնարավորություն ունեն նաև մարզերի աշակերտները: Հանրապետությունում, հատկապես մարզերում մանկավարժական կադրերի մեծ պակաս կա, ինչը բացասական է ազդում մարզի աշակերտների կրթության որակի վրա: Եվ այսօր հավասար մրցակցությունը ամենևին չի խանգարում, որ մարզերի ընդունակ ու խելացի աշակերտները ընդունվեն Ֆիզմաթ դպրոց: Այս տարի մարզերից դիմած 111 հոգուց 16-ը դարձել են ֆիզմաթցիներ: Նախորդ տարիներին Գեղարքունիքից, Արմավիրից ընդունված աշակերտների մեջ արդեն կան միջազգային օլիմպիադաների մեդալակիրներ:

Այսինքն՝անաչառ ու թափանցիկ գործելաոճը, որոնք ընտրել ու առաջնորդվում է ֆիզմաթ դպրոցը, արդարացնում է իրեն: Որևէ կապ չունի, թե ընդունված աշակերտները մինչ այդ որ դպրոցում են սովորել, մասնավոր պարապմունքների հաճախել են, թե ոչ. նրանք իսկապես եղել են դիմորդների մեջ լավագույնները, և դա ապացուցել են Ֆիզմաթում ուսումնառության ընթացքում, հանրապետական և միջազգային օլիմպիադաներում ունեցած հաղթանակներով: Այս ուսումնական տարին էլ հաղթական եղավ նրանցից շատերի համար. Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում Ֆիզմաթի աշակերտներն արժանացան 1 ոսկե, 2 արծաթե, 3 բրոնզե մեդալների: 2019թ. դպրոցականների առարկայական միջազգային օլիմպիադաներում Հայաստանի դպրոցականները արժանացան 17 մեդալների, որոնցից 13-ը բաժին է հասնում Ֆիզմաթ դպրոցի սաներին: Մաթեմատիկա, ֆիզիկա և աստղագիտություն առարկաների Հայաստանի թիմերը /16 մասնակից/ կազմված են եղել միայն Ֆիզմաթ դպրոցի աշակերտներից, որոնք էլ արժանացել են 13 մեդալների: Սեպտեմբերի 1-6-ը Մոսկվայում տեղի ունեցած «Մեգապոլիսների» օլիմպիադայում Ֆիզմաթ դպրոցի չորս մասնակիցներն էլ արժանացան մեդալների՝ 1 արծաթ և 3 բրոնզ:

2019-2020 ուսումնական տարին դպրոցը սկսել է՝ իր առջև դնելով նոր նպատակներ և պատրաստակամ է իր ամբողջ ներուժը օգտագործել նորանոր հաջողություններ գրանցելու համար: