Սերժ Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչել
168.am-ը գրում է․ «ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ ասել են, որ «ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ ՀՔԾ կողմից առաջադրված շինծու և անհեթեթ մեղադրանքի մասով իրեն մեղավոր չի ճանաչել՝ համարելով այն քաղաքական հետապնդում»:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի կապակցությամբ։

















































