«Քաղաքապետը շատ ճիշտ է արել». Փաշինյանը՝ շեյխի ներկայացուցիչների հետ հանդիպման մասին
Թույլ տվեք այդքան էլ վստահ չլինել, որ նշված անձինք շեյխի ներկայացուցիչ էին, որովհետեւ եթե շեյխի ներկայացուցիչ լինեին, այսինքն ԱՄԷ-ի պաշտոնական ներկայացուցիչ, նրանք կարիք չունեին Գագիկ Ծառուկյանին խնդրեին, որԳագիկ Ծառուկյանը զանգի ինձ ու խնդրի, որ ես Երեւանի քաղաքապետին միջնորդեմ, որ նրանց ընդունի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նկատեց, որ եթե նրանք շեյխի ներկայացուցիչ էին, կարող էին դեսպանատան միջոցով դիմել մեզ. «Այո, Գագիկ Ծառուկյանը զանգել է ինձ եւ ասել է, որ խոշոր ներդրողներ են, ես Երեւանի քաղաքապետին զանգել եմ եւ նա կիրակի օրով ընդունել է: Ընդ որում, Գագիկ Ծառուկյանն ինձ ասել է, որ շեյխեր են կամ շեյխերի ներկայացուցիչ են: Երեւանի քաղաքապետը արարողակարգային կարգով, հաշվի առնելով նաեւ իմ զանգը, ընդունել է որպես պաշտոնական ներկայացուցիչ:
Նախ, շատ տարօրինակ է եղել, որ այդ մակարդակի մարդիկ Երեւանի քաղաքապետի հետ գալիս են ընդունելության ջինսերով, բոթասներով եւ մայկաներով: Սա, կարծում եմ՝ վերաբերմունք է պետական ինստիտուտին»,-ասաց Փաշինյանը:
Նա հավելել է, որ նրանք ասել են՝ Երեւանի կենտրոնում հող ենք ուզում բիզնես դնելու համար. «Երեւանի քաղաքապետարանն ասել է, որ ցավոք, ձեր նշած տարածքներում հող Երեւանի քաղաքապետարանի տիրապետության տակ չկա: մասնավորը գուցե ունենա, պետք է գնել:
Հընթացս, երեք հյուրերն էլ պարզվել է հեռախոս են ունեցել մոտները եւ զանգ են ստացել: Երբ քաղաքապետը նրանց ներկայացնելիս է եղել այդ հնարավորությունները, սկզբից մեկն է սկսել հեռախոսով խոսել: Քաղաքապետը ստիպված է եղել ընդհատել խոսքը, սապասել, հետո երկրորդի հեռախոսին է զանգ եկել: Բայց երբ որ երրորդին էլ է զանգ եկել, քաղաքապետն ասել է, որ ենթադրում եմ, որ այս խոսակցությունը այլեւս հետաքրքիր չէ ձեզ»,-պատմեց վարչապետը:
Նա համոզմունք հայտնեց, որ քաղաքապետը ճիշտ է արել. «Որովհետեւ եթե մարդիկ կան, որ թույլ են տալիս, որ իրենց հետ այդպես վարվեն եւ իրենց համար Հայաստանի պետականությունը դա է, որ պետք է ջինսով, բոթասով մտնեն, քաղաքապետին ասեն՝ դու ստեղից էնտեղ գնա, այդ ժամանակները պրծել են:
Եթե ՀՀ-ում այդպիսի քաղաքապետներ, նախարարներ են եղել, որոնց հետ այդպիսի հարաբերություններ են ունեցել, իրենց ժամանակն ավարտվել է վաղուց»:


















































Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Համագործակցությունը օգուտ է բերում երկու կողմերին, մինչդեռ առճակատումը վնասում է երկու կողմերին