«Սա ուղղված չէ վարչապետի դեմ». ԲՀԿ-ն միայն այսօր է բոյկոտում խորհրդարանի նիստերը
Էդ մարդը (Գագիկ Ծառուկյանը-խմբ) իր կապերով վերցնի 2 մլրդ դրամի հասնող ներդրում ուզենա ապահովել, իսկ իրենք, որ իրենց նախընտրական խոստումները զրոյական է, պոզ ու պոչ կպցնե՞ն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
«Փաստը սա է. իրենց անտնտեսվար քաղաքականության պատճառով Հայաստանը կորցրեց 2 մլրդ դոլարի ներդրում: Դե թող հիմա ժողովրդին պատասխան տան, թե ինչքանով են հավատարիմ իրենց նախընտրական խոստումներին»,-ասաց Գեւորգ Պետրոսյանը:
Հարցին, թե որքան է ԲՀԿ-ն բոյկոտելու ԱԺ նիստերը, Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ բոյկոտել են միայն այսօր. «Երեկոյան խմբակցությունում կքննարկենք, կորոշենք մեր վաղվա մասնակցության նպատակահարմարության հարցը: Սա ուղղված չէ կառավարության կամ վարչապետի դեմ: Սա ուղղված է ԱԺ իշխող խմբակցության այն ներկայացուցիչների գործողությունների դեմ, որոնք մոռացել են, թե ինչու են այստեղ գործուղվել: Հենց մի քիչ կոպիտ խոսում ես, ասում են՝ մուննաթով ես խոսում, բա ի՞նչ անեմ: Օրակարգում 38 հարց էր, մարդիկ երկու օր զբաղված են Ծառուկյանի անձը վերլուծելով, ամութ է»:

















































