Արա Վարդանյանն այսօր ազատ կարձակվի
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանի խափանման միջոց կալանքն այսօր փոխվել է, նրա նկատմամբ կիրառվել է գրավ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:
Նա այսօրվա ընթացքում ազատ կարձակվի:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին, «Համահայկական հիմնադրամի» նախկին տնօրեն Արա Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել՝ յուրացման համար։ Մեղադրանք առաջադրելու համար պատրվակ է հանդիսացել հիմնադրամի ենթակա ձեռնարկություններից մեկի արտադրանքը հասցեատերերին մատակարարված չլինելու հանգամանքը։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Արա Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը։

















































