Ջհանգիրյանը մտադիր է պետությունից ոչ միայն «փող պոկել», այլ նաև պաշտոնի ախորժակ ունի
«Իրավունքը» գրում է. «ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով առոչինչ ճանաչել իրեն կոչումներից զրկելու և զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ նախագահի 2008 թվականի փետրվարի 23-ի հրամանագրերը:
Հիշեցնենք, որ գ. Ջհանգիրյանը, լինելով գլխավոր դատախազի տեղակալ, 2008 թվականի փետրվարի 22-ին ելույթ է ունեցել ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի՝ «Ազատության» հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, մինչդեռ օրենքն արգելում է դատախազի կարգավիճակ ունեցողին զբաղվել քաղաքականությամբ:
Նրա գործողությանն անմիջապես արձագանքել էր դատախազությունը և նույն օրը միջնորդություն ներկայացրել ՀՀ նախագահին՝ Ջհանգիրյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու և դատախազության համակարգից հեռացնելու համար՝ նկատի ունենալով, որ նա «կոպտորեն խախտել է» «Դատախազության մասին» օրենքի պահանջը:
Սակայն, ինչպես ասում են՝ հիմա իրավիճակ է փոխվել, Ջհանգիրյանն էլ հույս ունի օգտվել ՀԱԿ-ում «մեծացրած ու փայփայած» Նիկոլ Փաշինյանի իշխանությունից: Թե ինչու հիմա և ինչ նպատակ է հետապնդում Գ. Ջհանգիրյանը, «Իրավունքին» հասած խոսակցությունների համաձայն, վերջինս երկու «փորացավ» ունի:
Նախ անգամ եթե պահանջը հասնի Եվրադատարան և հաջողության հասնի, Ջհանգիրյանը կստանա բավականին լուրջ փոխհատուցում, ինչպես նաև կվերականգնի դասային աստիճանը, որի դեպքում՝ 64-ամյա նախկին պաշտոնյան հաջորդ տարվանից կկարողանա ստանալ բավական պատկառելի թոշակ:
Բայց սա վատագույն սցենարի դեպքում, որովհետև բացի այն, որ Ջհանգիրյանը մտադիր է պետությունից «փող պոկել», պաշտոնի ախորժակ էլ ունի: Հիմա էլ նա աչք է դրել ԲԴԽ նախագահի պաշտոնի վրա, որպեսզի դատական համակարգն ամբողջությամբ անցնի իր վերահսկողության տակ: Սակայն, «Իրավունքի» տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը դեմ է»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Համագործակցությունը օգուտ է բերում երկու կողմերին, մինչդեռ առճակատումը վնասում է երկու կողմերին