Մեր հայրենակիցները պիտի Հայաստան բերեն ոչ թե միլիոններ, այլ միլիոնավոր լավ գաղափարներ ու ծրագրեր. Վարչապետի խորհրդական
Մեր հայրենակիցները պիտի վերադառնան Հայաստան եւ իրենց հետ բերեն ոչ թե միլիոններ, այլ միլիոնավոր լավ գաղափարներ ու ծրագրեր: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Ներդրումների մասին.
Հայաստանի լեռները, անտառները, ինչպես նաեւ Սեւանա լիճը զարգացման մեծ հնարավորություններ ունեն, որը պետք է օգտագործենք։
Նավթ չունենք, բայց ունենք չքնաղագույն երկիր, որը տալիս է անսահման հնարավորություններ։ Այս հնարավորություններից շատ քիչ ենք օգտվում եւ այն էլ ոչ միշտ խելամիտ եղանակով։
Վերջերս հանդիպեցի մի մարդու, ով հեղափոխությունից հետո ցանկանում էր վերադառնալ Հայաստան եւ զբաղվել այս բիզնեսով (նորվեգական էկո տների վաճառք)։ Եկել եւ սկսել է՝ հունվարից արդեն պատրաստ կլինի։ Այսպիսի ծրագրերն անչափ կարեւոր են։ Մեր հայրենակիցները պիտի վերադառնան Հայաստան եւ իրենց հետ բերեն ոչ թե միլիոններ, այլ միլիոնավոր լավ գաղափարներ ու ծրագրեր։
Նմանատիպ գաղափարները կարող են վերակենդանացնել Հայաստանի հեռավոր եւ աղքատ բնակավայրերը, ինչպես նաեւ նոր շունչ հաղորդել Սեւանա լճի ափամերձ տարածքներին։
Այսպիսի մարդիկ միլիարդավոր դրամների ներդրումներ չեն անում, բայց իրենց կողմից կատարված ներդրումը կարող է շատ ավելի մեծ եւ դրական ազդեցություն թողնել երկրի տնտեսական զարգացման վրա։
Մեգա ծրագրերից էլ ավելի կարեւոր են փոքրիկ, բայց միեւնույն ժամանակ բազմապատկվող էֆեկտով եւ «վարակիչ» փոքր ծրագրերը։
Հ.Գ. Այս ծրագրի մանրամասների եւ նախատեսվող այլ ծրագրերի մասին հերթով կներկայացնեմ»:


















































Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Համագործակցությունը օգուտ է բերում երկու կողմերին, մինչդեռ առճակատումը վնասում է երկու կողմերին