Այսօր երեկոյան և վաղը տեղումներ են սպասվում, օդի ջերմաստիճանը կնվազի
Այսօր երեկոյան ժամերին, վաղը Հայաստանի շրջանների մեծ մասում, այդ թվում՝ Երևանում, սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը վաղը ցերեկը, դեկտեմբերի 6-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով:

















































