Մերօրյա ժանրի կանոններին համաձայն` ուսանողներին ծեփել են ասֆալտին.Նաիրա Զոհրաբյան
Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ ԿԳՍՄ նախարարության մոտ գերատեսչության ղեկավարի հրաժարականը պահանջող ուսանողների հանդեպ ակնհայտ ոչ համաչափ ուժ է կիրառվել։
Նա մասնավորապես գրել է.
«Փաստորեն, շատ երկար անուն ունեցող նախարարության Արայիկ Հարությունյանի հետ հանդիպելու ուսանողների լեգիտիմ պահանջը հայրենի ոստիկանության վրա վատ է ազդել: Վերջիններս, մերօրյա ժանրի կանոններին համաձայն` ուսանողներին ծեփել են ասֆալտին: Ուսանողների հանդեպ, ովքեր ընդամենը ուզում էին հանդիպել իրենց ժողովրդավար, ժողովրդի իշխանության նախարարին` ակնհայտ ոչ համաչափ ուժ է կիրառվել»:

















































