Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ է նշանակվել Նիկոլայ Սարիբեկյանը
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ է նշանակվել Նիկոլայ Սարիբեկյանը։
Այս մասին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլայ Սարիբեկյանը։ «Սիրելի ընկերներ,
Ինձ վստահվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը:
Ամենայն պատասխանատվությամբ ստանձնում եմ այս կարևոր աշխատանքի լիազորությունների կատարումը»,–գրել է Նիկոլայ Սարիբեկյանը։
Նշենք, որ «Հրապարակ» թերթը գրել էր, որ նոր թաղապետը նշանակվելուց անմիջապես հետո աշխատանքից ազատել էր նաեւ փոխթաղապետերին, այդ թվում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի աներոջը՝ Ձոնիկ Մարգարյանին։

















































