ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ 24 ցուցարար է տարվել
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն վարչական շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, տեղեկացնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը:
Ոստիկանության բաժնում տեղի են ունեցել առանձնազրույցներ բերման ենթարկված անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև ազատությունից զրկման հիմքերը:
Պարզաբանվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները և դիմելու կարգը:
Նշենք, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ՀՅԴ երիտասարդներն այսօր բողոքի ակցիային էին իրականացնում՝ փակելով նախարարության մուտքը։ Ոստիկանությունը ֆիզիկական ուժ կիրառեց՝ ցուցարարներին ցրելու համար, ինչից հետո շուրջ 24 ցուցարար տարվել է ոստիկանական բաժանմունք։

















































