Մարզպետն ու իր գլխավոր քարտուղարը թանկարժեք նվերնե՞ր են ստացել նախկին ՀՀԿ-ականից
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի շուրջ աղմուկը չի դադարում։ Վերջերս հայտնի դարձավ, որ նա ծեծել է տվել իր հայրենի գյուղի վարսավիրին ով հրաժարվել է արտահերթ սպասարկել իրեն։
Օրերս մեր խմբագրությունը մարզի բնակիչներից մեկից նամակ է ստացել, որտեղ մանրամասններ են ներկայացվում մարզպետի և Մասիսի քաղաքապետի «արդյունավետ» հարաբերությունների մասին․«Հարգելի politik.am կայքի խմբագրակազմ, Ձեզ է գրում Մասիս քաղաքի սրտացավ բնակիչ, ով ելնելով քաղաքում տիրող անառողջ մթնոլորտից, երբ ֆեյսբուքյան գրառումը քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի սպառնալիքով հեռացնել են տալիս, չեմ կարող հայտնել անձնական տվյալներս, բացի անուն-ազգանունից։ Նոր իշխանությունները, մասնավորապես մարզպետ Գարիկ Սարգսյանը, ջերմ և մտերիմ հարաբերություններ ունեն միմյանց հետ, այն աստիճան, որ քաղաքապետը 150.000 դրամ արժողությամբ գրիչ է նվիրում մարզպետին, իսկ մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Միրզախանյանին էլ նվիրում հողատարածք Մասիս քաղաքում։ Բացի այդ Գոռավան համայնքում մարզպետը խնջույք է կազմակերպում, որին մասնակցում է նաև քաղաքապետը, ով, ի դեպ, ներգրավված ք որպես մեղադրյալ մի շարք քրեական գործերով, և դատավարությունը շարունակվում է և անհիմն ձգձգվում է։ Նշեմ, որ քաղաքապետը առաջիններից էր, որ լքեց խորտակվող նավը, հրաժարվեց լինել Հանրապետական կուսակցության տարածքային մարմնի ղեկավար, իսկ 2018 թվականի խորհրդարանական ընտրություններին ձայներ էր ապահովում Գարիկ Սարգսյանի համար։ Բացի այդ քաղաքը շարունակում է մնալ գարշահոտության պայմաններում , Մասիս քաղաքի աղբավայրի շահագործումը իրականացնում է քաղաքապետի մերձավոր Լյովա Խաչատրյանին պատկանող Մաքուր Մասիս ՓԲԸ-ն, չեն պահպանվում շահագործման կանոնները, Երևանի աղբը բերվում է Մասիսի աղբավայր, մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան այդ մասին, սակայն որևէ գործնական քայլ չի կատարվել այդ ուղղությամբ, քանի որ չակերտոավոը նոր իշխանությունները կեղծ և պոպուլիստական քաղաքականություն են իրականացնում Արարատի մարզում»,-ասվում է նամակում։

Մենք փորձեցինք քաղաքացու պնդումների մասով տեղեկություններ ստանալ Արարատի մարզպետարանի հասարակության հետ կապերի բաժնից, սակայն մեր բազմաթիվ փորձեն ապարդյուն անցան։ Մարզպետարանի համապատասխան բաժնի հեռախոսահամարը ամբողջ օրվա ընթացքում զանգերի չպատասխանեց։
Այս պահին շարունակում է բաց մնալ քաղաքացու բարձրացրած հարցը և հստակ չէ, արդյո՞ք մարզպետը ստացել է նվերներ և եթե ստացել է, ապա ինչի՞ դիմաց։


















































Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Համագործակցությունը օգուտ է բերում երկու կողմերին, մինչդեռ առճակատումը վնասում է երկու կողմերին