Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումը Քո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026 Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը Չենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գա ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել Ո՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունը Գումար` հանրահավաքին մասնակցելու համար Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար Ես հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչ Ժոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված է

ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացիԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումըՔո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումըՉենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գաՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվելՈ՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունըԳումար` հանրահավաքին մասնակցելու համարՈւշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնըՀրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համարԵս հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչԺոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված էԻրանի պատերազմի հետևանքները նման են «տնտեսական ցունամիի». ԷրդողանՂարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրով դիմումների ընդունումը շարունակվում էԴեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառմանըՔրեական ոստիկաններն ու պարեկները երիտասարդների մոտ 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերելԴատարանը մերժել է Իլոն Մասկի հայցն ընդդեմ OpenAI-իՎիկտորյա Ուլիխանյանն ու Գարիկ Հարությունյանը Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի հաղթողներն ենՇակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացելՏարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. ՊենտագոնԱմեն ինչ լավ է լինելու. Լիտվայի ԱԳ նախարարի՝ հայերեն տեսաուղերձըԼրացումներ եւ փոփոխություն «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքումՌԴ հետախուզությունը պնդում է, որ Ուկրաինան Լատվիայի տարածքից հարվածներ է նախապատրաստում Ռուսաստանի ուղղությամբ«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար»Պուտինը կարող է զղջալ. Ծինպինը՝ ԹրամփինՀայաստան-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներն ընթանում են զուգահեռաբար. ՄամեդովԱդրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. ԲայրամովԳվարդիոլային կփոխարինի Մարեսկան. The Athletic25 ֆուտբոլիստների ցանկում է Հայաստանի գործող չեմպիոն «Նոայի» դարպասապահ Թիմոտի Ֆայուլուն«Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» ուսուցչական համաժողովին մասնակցության հրավերԵրկու դեռահաս կրակ են բացել Սան Դիեգոյի ամենամեծ մզկիթումԱվելի քան 138.954 այցելու՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակումԷլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի ազատականացման արդյունքները. ՀԾԿՀ-ն արձանագրել է շոշափելի առաջընթացՄԻՊ ներկայացուցիչները այցելել են ՁՊՎ՝ Արթուր Օսիպյանին տեսակցելու. նա հրաժարվել է առանձնազրույց ունենալ ԲԸՏՄ-ն Արմավիրի և Արագածոտնի մարզերում կասեցրել է 3 ջերմոցների ապօրինի ջրառն ու կաթսայատան շահագործումըՄիրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարին է ներկայացրել TRIPP նախագիծը և ձեռնարկվող քայլերը Հայաստանը և Լիտվան, այս պահից սկսած, ռազմավարական գործընկերներ են. ՄիրզոյանՀայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսըՀայաստանի տարբեր շրջաններում շարունակվում է մշակաբույսերի ակտիվ աճըՍևան քաղաքի որոշ հասցեներում 8 ժամ գազ չի լինիԲանակցությունները չեն նշանակում հանձնվել«2 միլիոն 608». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով տեսանյութ է հրապարակելԱմբակում Գրիգորյանը նշանակվել է ՔԿ նախագահի խորհրդականՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 19.05.2026«Ուժեղ Հայաստան»-ից մի շարք ընտրողների բնակարանի վարձավճար են տվել«Անկախ դիտորդ»- ը պահանջում է ազատ արձակել Արթուր ՕսիպյանինԵրեւանում են քուրդ եւ թուրք մտավորականներ Մազլում Վեսեքը եւ Բուրչին ԳերչեքըՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորինՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի հետԿառլեն Աբազյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետ
Հայաստան

Ես չգիտեմ իրենց տեսլականը, կադրերին, փորձը, գիտելիքները, ուր են ուզում գնալ․ Վիկտոր Մնացականյան

Այսօր լուր էր հրապարակվել, որ Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը, «համարելով իր առաքելությունն ավարտված, մեկնել է ԱՄՆ», գրում է hraparak.am-ը։ Մենք կապվեցինք նախկին թաղապետի հետ։ «Փախչելը մի քիչ վիրավորական է, հատկապես` իմ դեպքում, հատկապես, երբ ես վաղուց Երևանում եմ։ Ամերիկա էի գնացել, հիմնականում՝ Լոս Անջելես և Գլենդել քաղաքներ, կարելի է ասել` մի տարի է, չէի հանգստացել, հանգիստը համատեղել եմ մի քանի աշխատանքային հանդիպումների հետ։ Հանդիպել եմ Լոս Անջելեսի և հատկապես Գլենդելի քաղաքային իշխանությունների հետ, փորձի ուսումնասիրություն ենք կատարել ինժեներիայի, կոմունալ, ենթակառուցվածքային, ճարտարապետաշինարարական բլոկի մասնագետների հետ, որովհետև հետագայի համար այստեղ մեծ ծրագիր ունենք, որ պիտի անենք Երևանում, օրինակ՝ Կոնդի վերակառուցումը։ Այդ ծրագիրը քննարկում ենք։ Ինչ վերաբերում է լքել-գնալուն, ապա ամոթ է, չգիտեմ էլ՝ արժե՞ դրա համար պատասխանատվության կանչել»,- ասաց Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը։

- Երեկ Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունեցավ՝ Ավետ Պողոսյանը, Դուք ծանո՞թ եք նրան, ի՞նչ կասեք այդ նշանակման մասին։

- Ոչ, բացարձակապես ծանոթ չեմ, բայց հաջողություն եմ մաղթում այդ պատասխանատու և կարևոր գործում։

- Ձեր հրաժարականից հետո Ձեզ պաշտոններ առաջարկե՞լ են։

- Այո, տարբեր պաշտոններ են առաջարկել։

- Մենք տեղեկություններ ունենք, որ Ձեզ առաջարկել են կադաստրի պետի պաշտոնը։

- Եթե կարելի է, չպատասխանեմ:

- Պատրաստվո՞ւմ եք կրկին պետական պաշտոն զբաղեցնել։

- Դեռ չգիտեմ, եթե կարողանամ իմ ծրագրերն իրականացնել, իմ փորձն ու գիտելիքները կարողանամ օգտագործել և ռեալ օգուտ տալ հայրենիքին, հատկապես քաղաքաշինական, ուրբանիստիկ ոլորտում, որ փոփոխությունները շատ աչքի ընկնող լինեն, հնարավոր է, որ նաև համաձայնեմ։

- Երեկ նոր թաղապետը նշանակումից անմիջապես հետո ժամեր չանցած` ազատվեց Ձեր կադրերից։ Ինչպե՞ս սա կմեկնաբանեք։

- Ես կոռեկտ չեմ համարում, ճիշտն ասած, դա մեկնաբանել։ Այդ աշխատանքը մի քիչ թիմային բնույթ ունի։ Ենթադրում եմ, որ ինչ-որ մարդիկ իրենց կադրերով ու տեսլականներով գան, ես պարզապես չգիտեմ իրենց տեսլականը, կադրերին, փորձը, գիտելիքները, և թե ուր են ուզում գնալ, այսինքն՝ ինչով էին խանգարում կոնկրետ հենց այդ մարդիկ, բայց երևի բացատրություն ունեն։ Այդ պաշտոնը ոչ թե թաղապետի պաշտոն է, դա ժողովրդական լեզվով է «թաղապետ», դա կոչվում է «վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ», և այդ ամբողջ աշխատակազմն իրականում պետք է հարմարվի ղեկավարին։

- Բայց առաջին օրվանից միանգամից երևո՞ւմ է անհամապատասխանությունը։

- Եթե կարելի է, չմեկնաբանեմ։

- Դուք Ձեր պաշտոնավարման ժամանակահատվածում տեղյակ եղե՞լ եք, որ քաղաքապետարանը նվերներ է ստանում և դրանց դիմաց շինթույլտվություններ է տալիս։

- Ես չմեկնաբանեմ, եթե կարելի է, դա իմ պրոֆիլի հարցը չէ, վարչական շրջանի ղեկավարի և քաղաքապետարանի աշխատանքները տարբեր են։