«Մի՛ գրի բանակիդ մասին՝ նամակագրվողը կարող է լինել որպես հայ ներկայացող ԱԴՐԲԵՋԱՆՑԻ». ԱԱԾ-ը զգուշացումը
Հայ օգտատերերին համացանցում անծանոթների հետ ռազմական բնույթի թեմաներով շփումներից զերծ պահելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության պաշտոնական կայքում և «ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակվել է սոցիալական կոչ պարունակող հետևյալ լուսանկարը:
«Կոչ ենք անում ՀՀ բոլոր քաղաքացիներին զերծ մնալ սոցիալական ցանցերում անծանոթների հետ ռազմական բնույթի թեմաներով շփումներից, միաժամանակ տեղեկացնում ենք, որ նմանատիպ խնդիրներին առնչվելու դեպքում, հետադարձ կապ հաստատել [email protected] էլեկտրոնային հասցեի միջոցով»,-ասված է հաղորդագրության մեջ:

















































