Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները կարճ ընդմիջում խնդրեցին
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները քննարկման համար կարճ ընդմիջում խնդրեցին:
Նիստի ժամանակ փաստաբան Հայկ Ալումյանը հայտնեց, որ իրենց հայտնի է դարձել դատավոր Աննա Դանիբեկյանի առաջիկա արձակուրդի մասին: Եթե դա այդպես է, ապա փաստաբանները խնդրում են մինչեւ արձակուրդը եւս մեկ նիստ նշանակել՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդություն ներկայացնելու համար:
Դատավորը հաստատեց դեկտեմբերի 10-ից մինչեւ 30-ը նախատեսված արձակուրդի մասին տեղեկությունը եւ առաջարկեց ժամանակ հատկացնել այսօրվա ընթացքում միջնորդությունը նախապատրաստելու համար: Հայկ Ալումյանը նշեց, որ փաստաբանները պատրաստ չէին այդպիսի առաջարկի եւ ժամանակ խնդրեց խորհրդակցելու համար: Դատավորը հայտարարեց 15-րոպեանոց ընդմիջում:
Հատկանշական է, որ լրացուցիչ նիստ անցկացնելու առաջարկի դեմ հանդես եկան փաստաբաններին դատավարությունը ձգձգելու մեջ մշտապես դատապարտող դատախազներն ու տուժողները:


















































Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Համագործակցությունը օգուտ է բերում երկու կողմերին, մինչդեռ առճակատումը վնասում է երկու կողմերին