Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումը Քո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026 Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը Չենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գա ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել Ո՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունը Գումար` հանրահավաքին մասնակցելու համար Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար Ես հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչ Ժոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված է

ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացիԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումըՔո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումըՉենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գաՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվելՈ՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունըԳումար` հանրահավաքին մասնակցելու համարՈւշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնըՀրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համարԵս հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչԺոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված էԻրանի պատերազմի հետևանքները նման են «տնտեսական ցունամիի». ԷրդողանՂարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրով դիմումների ընդունումը շարունակվում էԴեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառմանըՔրեական ոստիկաններն ու պարեկները երիտասարդների մոտ 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերելԴատարանը մերժել է Իլոն Մասկի հայցն ընդդեմ OpenAI-իՎիկտորյա Ուլիխանյանն ու Գարիկ Հարությունյանը Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի հաղթողներն ենՇակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացելՏարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. ՊենտագոնԱմեն ինչ լավ է լինելու. Լիտվայի ԱԳ նախարարի՝ հայերեն տեսաուղերձըԼրացումներ եւ փոփոխություն «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքումՌԴ հետախուզությունը պնդում է, որ Ուկրաինան Լատվիայի տարածքից հարվածներ է նախապատրաստում Ռուսաստանի ուղղությամբ«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար»Պուտինը կարող է զղջալ. Ծինպինը՝ ԹրամփինՀայաստան-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներն ընթանում են զուգահեռաբար. ՄամեդովԱդրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. ԲայրամովԳվարդիոլային կփոխարինի Մարեսկան. The Athletic25 ֆուտբոլիստների ցանկում է Հայաստանի գործող չեմպիոն «Նոայի» դարպասապահ Թիմոտի Ֆայուլուն«Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» ուսուցչական համաժողովին մասնակցության հրավերԵրկու դեռահաս կրակ են բացել Սան Դիեգոյի ամենամեծ մզկիթումԱվելի քան 138.954 այցելու՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակումԷլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի ազատականացման արդյունքները. ՀԾԿՀ-ն արձանագրել է շոշափելի առաջընթացՄԻՊ ներկայացուցիչները այցելել են ՁՊՎ՝ Արթուր Օսիպյանին տեսակցելու. նա հրաժարվել է առանձնազրույց ունենալ ԲԸՏՄ-ն Արմավիրի և Արագածոտնի մարզերում կասեցրել է 3 ջերմոցների ապօրինի ջրառն ու կաթսայատան շահագործումըՄիրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարին է ներկայացրել TRIPP նախագիծը և ձեռնարկվող քայլերը Հայաստանը և Լիտվան, այս պահից սկսած, ռազմավարական գործընկերներ են. ՄիրզոյանՀայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսըՀայաստանի տարբեր շրջաններում շարունակվում է մշակաբույսերի ակտիվ աճըՍևան քաղաքի որոշ հասցեներում 8 ժամ գազ չի լինիԲանակցությունները չեն նշանակում հանձնվել«2 միլիոն 608». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով տեսանյութ է հրապարակելԱմբակում Գրիգորյանը նշանակվել է ՔԿ նախագահի խորհրդականՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 19.05.2026«Ուժեղ Հայաստան»-ից մի շարք ընտրողների բնակարանի վարձավճար են տվել«Անկախ դիտորդ»- ը պահանջում է ազատ արձակել Արթուր ՕսիպյանինԵրեւանում են քուրդ եւ թուրք մտավորականներ Մազլում Վեսեքը եւ Բուրչին ԳերչեքըՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորինՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի հետԿառլեն Աբազյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետ
Մամուլ

ԱԱԾ-ն պարզե՞ց Սատանայի հետ որոշ շրջանակների համագործակցության ձևերի ու ուղիների մասին

«Իրատեսը» գրում է. «ՀՀ ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյու­նից դեռ ձեն-ձուն չկա` ոչ Սա­տա­նա­յի հետ ՔյուԱռ կո­դի այս կամ այն առն­չու­թյան, ոչ էլ Սա­տա­նա­յի հետ ո­րոշ շր­ջա­նակ­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ձևե­րի և ու­ղի­նե­րի վե­րա­բե­րյալ: Հա­մե­նայն դեպս, հա­սա­րա­կու­թյունն այդ մա­սին դեռ տե­ղե­կաց­ված չէ, ու չգի­տես` ԱԱԾ-ն վե­րոն­շյա­լը պար­զել, վար­չա­պե­տին զե­կու­ցել է, բայց Փա­շի­նյա­նը վա­խից սսկ­վել ու չի ու­զում իր ի­մա­ցա­ծը հա­սա­րա­կու­թյան հետ կի­սե՞լ, թե ԱԱԾ-ն դեռ զբաղ­վում է այդ հար­ցե­րը պար­զե­լով, ու քա­նի դեռ Փա­շի­նյա­նը վար­չա­պետ է, նրա հանձ­նա­րա­րա­կա­նը չի կա­տա­րե­լու, հե­տո էլ…

Ան­հայտ է նաև` ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյո՞ւնն է Սա­տա­նա­յին հաղ­թել կամ հաղ­թե­լու` բա­ցա­հայ­տե­լով նրա հա­մար կարևոր կա­պե­րը, թե՞ Սա­տա­նան` ԱԱԾ-ին` նրան մո­լո­րեց­նե­լով կամ ձգե­լով յուր կող­մը: Բա որ հան­կարծ վեր­ջի­նը լի­նի՞… Այդ դեպ­քում կմ­նա միայն ա­սել` վայ, Փա­շի­նյան, այս ի՞նչ ա­րե­ցիր, ԱԱԾ-ին այս ի՞նչ կրա­կը գցե­ցիր կամ փու­ռը տվե­ցիր, ախր մեր ու­նե­ցած-չու­նե­ցա­ծը մի ԱԱԾ էր…

ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը, ինչ­պես հի­շում եք, կա­ռա­վա­րու­թյան 2019 թ. նո­յեմ­բե­րի 14-ի նիս­տի ա­վար­տին մոտ ա­սաց բա­ռա­ցիո­րեն հետևյա­լը. «Էն­պես որ, պետք ա սրա­նով լուրջ զբաղ­վել, և հաշ­վի առ­նել նաև ռիս­կե­րը, ռիս­կե­րի մա­սին էլ տե­ղե­կաց­նել և ա­մե­նայն խո­րու­թյամբ ու­սում­նա­սի­րել` ՔյուԱռ կո­դը, ի վեր­ջո, Սա­տա­նա­յի հետ որևէ կապ ու­նի՞, թե՞ չու­նի, երբ որ ար­ձա­նագր­վում է, որ կապ չու­նի, Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյա­նը, ա­ռանց կա­տա­կի, ես էդ­պի­սի հանձ­նա­րա­րա­կան տվել եմ` պար­զել ո­րոշ շր­ջա­նակ­նե­րի և Սա­տա­նա­յի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ձևե­րը և ու­ղի­նե­րը, ծի­ծա­ղում եմ, բայց, ի­րոք, ե­թե կա պն­դում, պետք է, ի վեր­ջո, դա պարզ­վի՞, չէ՞, ազ­գա­յին անվ­տան­գու­թյան խն­դիր ա, պա­րոն Մար­տի­րո­սյան, հաս­տա­տեք, որ էդ­պի­սի հանձ­նա­րա­րա­կան ստա­ցել եք»:

Իբր թե ին­քը ՀՀ ազ­գա­յին անվ­տան­գու­թյան մա­սին այդ­քա՜ն մտա­ծող է…

«Ա­յո, իս­կա­պես, մի քա­նի օր ա­ռաջ էդ­պի­սի հանձ­նա­րա­րա­կան ստա­ցել ենք, կզե­կու­ցենք»,- ար­ձա­գան­քե­լով վար­չա­պե­տի կո­չին կամ պա­հան­ջին, ա­սաց ԱԱԾ տնօ­րե­նի ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տար Է­դուարդ Մար­տի­րո­սյա­նը` այս­պի­սով ար­ձա­նագ­րե­լով, որ վար­չա­պե­տը չի կա­տա­կում և ԱԱԾ-ն իս­կա­պես ստա­ցել է այդ­պի­սի հանձ­նա­րա­րա­կան:

«Շատ լավ, և ով­քեր տե­ղե­կու­թյուն­ներ ու­նեն, կոչ եմ ա­նում Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյա­նը դի­մել»,- ՔյուԱռ կո­դի, Սա­տա­նա­յի հետ դրա կա­պի, Սա­տա­նա­յի և ո­րոշ շր­ջա­նակ­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ձևե­րը և ու­ղի­նե­րը պար­զե­լու վե­րա­բե­րյալ տված հանձ­նա­րա­րա­կա­նի առն­չու­թյամբ իր խոս­քը եզ­րա­փա­կե­լով, ա­սաց Նի­կոլ Փա­շի­նյա­նը:

ԱԱԾ տնօ­րե­նի ԺՊ-ին հանձ­նա­րա­րե­լով պար­զել ո­րոշ շր­ջա­նակ­նե­րի և Սա­տա­նա­յի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ձևե­րը և ու­ղի­նե­րը, վար­չա­պե­տը, փաս­տո­րեն, ար­ձա­նագ­րեց, որ Հա­յաս­տա­նում կան Սա­տա­նա­յի հետ հա­մա­գոր­ծակ­ցող շր­ջա­նակ­ներ, նրանց ու Սա­տա­նա­յի միջև հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն, և ԱԱԾ-ին մնում է պար­զել միայն նշ­ված հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ձևե­րը և ու­ղի­նե­րը: Երկ­րի ղե­կա­վա­րի կող­մից կա­ռա­վա­րու­թյան նիս­տում նշ­ված ար­ձա­նագ­րու­մը շատ կարևոր է, քա­նի որ իս­կա­պես հա­մա­պա­տաս­խա­նում է ի­րա­կա­նու­թյա­նը, հի­շյալ հա­մա­գոր­ծակ­ցու­թյունն էլ վտանգ է ներ­կա­յաց­նում ՀՀ ազ­գա­յին անվ­տան­գու­թյա­նը:

Սա­կայն ա­վե­լի ուշ հաս­կա­նա­լով, թե ինչ է խոս­տո­վա­նել կամ հայտ­նել, ՀՀ վար­չա­պե­տը, ըստ էու­թյան, հրա­ժար­վե­լով, կա­ռա­վա­րու­թյան նիս­տում Հա­յաս­տա­նում Սա­տա­նա­յի հետ հա­մա­գոր­ծակ­ցող շր­ջա­նակ­նե­րի, նրանց ու Սա­տա­նա­յի միջև հա­մա­գոր­ծակ­ցու­թյան վե­րա­բե­րյալ ա­սա­ծից, յուր ֆեյս­բու­քյան է­ջում հան­դես ե­կավ ի­րեն բնո­րոշ «կրու­տի­տով».

«Թե­ման, ի­հար­կե, կա­տա­կով սկս­վեց, բայց իս­կա­պես Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյա­նը հանձ­նա­րա­րա­կան եմ տվել պար­զե­լու` նախ, որ­քա­նո՞վ են ի­րա­կա­նու­թյա­նը հա­մա­պա­տաս­խա­նում Հա­յաս­տա­նում սա­տա­նա­յա­պաշտ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի, խմ­բե­րի գո­յու­թյան մա­սին պն­դում­նե­րը, ե­թե իս­կա­պես նման կազ­մա­կեր­պու­թյուն­ներ կամ խմ­բեր կան, ինչ­պե՞ս է ար­տա­հայտ­վում նրանց գոր­ծու­նեու­թյու­նը, և ինչ­քա­նով է այդ գոր­ծու­նեու­թյու­նը վտան­գա­վոր պե­տու­թյան, հան­րու­թյան, այ­լոց կյան­քի, ա­ռող­ջու­թյան, անվ­տան­գու­թյան, ի­րա­վունք­նե­րի հա­մար և ար­դյո՞ք նման վտանգ­նե­րի պո­տեն­ցիալ պա­րու­նա­կում է»:

Նախ, ի­հար­կե, ոչ ա­ռանց հիմ­քի, հենց ներ­սից տե­ղե­կատ­վու­թյուն ու­նե­նա­լով, կա­րող եմ վս­տա­հեց­նել, որ ԱԱԾ-ն վար­չա­պե­տի հանձ­նա­րա­րա­կա­նը չի կա­տա­րում կամ կա­տա­րում է չա­փա­զանց դան­դա­ղո­րեն, այն­քան դան­դաղ, որ դա կա­րող է ձգ­վել նույ­նիսկ մինչև Քրիս­տո­սի երկ­րորդ գա­լուստ կամ Ա­հեղ դա­տաս­տան։

Երկ­րորդ. Հա­յաս­տա­նում սա­տա­նա­յա­պաշտ կազ­մա­կեր­պու­թյուն­ներ, խմ­բեր իս­կա­պես գո­յու­թյուն ու­նեն, նրանց մա­սին մա­մու­լում գր­վել է դեռ 90-ա­կան թվա­կան­նե­րից, և ե­թե ԱԱԾ-ն իս­կա­պես ԱԱԾ է, պետք է այդ ա­մե­նին տե­ղյակ լի­նի, կար­ծում եմ, Փա­շի­նյա­նը` նույն­պես, քա­նի որ այդ ժա­մա­նակ լրագ­րող էր, հե­տո նաև «Հայ­կա­կան ժա­մա­նակ» օ­րա­թեր­թի գլ­խա­վոր խմ­բա­գի­րը, այ­սինքն` մա­մու­լից հե­ռու կանգ­նած մարդ չէր:

Եր­րորդ. կար­ծում եմ, շատ քչերն է, որ ար­ձա­գան­քե­լով Փա­շի­նյա­նի կո­չին («…ով­քեր տե­ղե­կու­թյուն­ներ ու­նեն, կոչ եմ ա­նում Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյա­նը դի­մել»), կդի­մեն ԱԱԾ (ե­թե, ի­հար­կե, ընդ­հան­րա­պես դի­մեն), ո­րով­հետև այս մար­մի­նը «թավ­շյա հե­ղա­փո­խու­թյուն» կոչ­վա­ծից, ա­պա նաև ԱԱԾ տնօ­րեն Ար­թուր Վա­նե­ցյա­նի` հի­շյալ պաշ­տո­նից սկան­դա­լա­յին հրա­ժա­րա­կա­նից հե­տո, ցա­վոք, սրըն­թաց կեր­պով կորց­րել ու կորց­նում է իր հան­րա­յին վս­տա­հու­թյու­նը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: