Մոսկվան հետաքրքրված է ղարաբաղյան կարգավորման վստահության միջոցների շուրջ պայմանավորվածությունների իրականացմամբ
Մոսկվան հետաքրքրված է, որ ղարաբաղյան կարգավորման վստահության միջոցների շուրջ պայմանավորվածություններն իրականանան, կարեւոր է խուսափել հռետորաբանությունից, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որը դեկտեմբերի 2-ին աշխատանքային այցով ժամանել է Բաքու։ Երեքշաբթի տեղի կունենան բանակցություններ նրա ադրբեջանցի գործընկերոջ հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք հետաքրքրված ենք այն բանում, որ վստահության միջոցների մասին պայմանավորվածությունները՝ հումանիտար կապերի կարգավորման, այդ թվում՝ ԶԼՄ-ների գծով, որոնք ձեռք են բերվել Վիեննայի գագաթաժողովում եւ վերահաստատվել են Մոսկվայում նախարարական հանդիպման ժամանակ, կյանքի կոչվեն։ Դրանք աստիճանաբար իրականացվում են եւ, հուսով եմ, որ այս շաբաթ նախատեսված Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը թույլ կտա համախմբել այդ գործընթացները»,- Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ ասել է Լավրովը։
«Համաձայն եմ ձեզ հետ, որ երկարաժամկետ քաղաքական կարգավորման համար դեռեւս շատ բան պետք է անել։ Լիովին համաձայն եմ ձեր այն թեզիսի հետ, որ այստեղ պետք է խուսափել հռետորաբանությունից, որը հակասում է հիմնարար սկզբունքներին, որոնք հավանության են արժանացել երկու երկրների կողմից եւ ամրագրվել ՄԱԿ կանոնադրությունում ու Հելսինկյան ամփոփիչ ակտում»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն