Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Տեսանյութեր

«Եթե մենք ձերբակալենք «Հյուսիս-Հարավի» ամենամեծ կոռուպցիոներին, դա դեռ չի նշանակում, որ այն կառուցեցինք». Վարդան Ոսկանյան

168TV-ի «Ռեվյու» հաղորդման հյուրն է ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:

– Պարոն Ոսկանյան, հոկտեմբերի 27-ից ուժի մեջ է մտել ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու եռամյա համաձայնագիրը: Հայաստանը դիրքավորվե՞լ է՝ որպես ԵԱՏՄ դեսպան այս համագործակցության շրջանակում, ինչպես Ձեր նախորդ հարցազրույցներից մեկում էիք ասել: Այս մեկ ամսվա ընթացքում այս ուղղությամբ ակտիվություն նկատո՞ւմ եք:

– Իրականում մենք դեսպանի գործառույթ էինք ստանձնել բանակցային գործընթացում, այժմ մենք պետք է անցնենք գործընկերային դերակատարության ստանձնմանը, որը չափազանց կարևոր է մեր պետության համար թե՛ տնտեսական և թե՛, ինչպես միշտ շեշտում եմ, աշխարհաքաղաքական առումով, քանի որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունները գրեթե բոլոր ոլորտներում ունեն ոչ միայն տնտեսական շահավետություն, այլև բխում են մեր պետության աշխարհաքաղաքական շահերից և տարածաշրջանում մեր պետության աշխարհաքաղաքական և անվտանգային դիրքերն ամրապնդելու շահերից: Հետևաբար՝ այս տիրույթում ցանկացած տնտեսական գործողության իրականացում ինքնին բարձրացնում է մեր պետության աշխարհաքաղաքական նշանակությունը: Ես չգիտեմ, թե կոնկրետ ինչ քայլեր է ձեռնարկել մեր Կառավարությունն այս ուղղությամբ, բայց, կարծում եմ, դրա լակմուսի թուղթը կարող է լինել Մեղրիի ազատ տնտեսական գոտին: Եթե ազատ տնտեսական գոտում իրականացվել են որոշ աշխատանքներ (գիտեք, բազմաթիվ չարչրկվող խնդիրներ կան` կապված զանազան հիմնահարցերի հետ, որոնք միգուցե իրավացիորեն պետք է արձանագրվեն, և դրանց պետք է արձագանքվի), բայց այսուհանդերձ մեր հիմնական նպատակը պետք է լինի այդ տնտեսական գոտու գործարկումը: Եթե այն գործարկվի, և այդ տնտեսական գոտին դառնա այն, ինչը ծրագրված է, ապա ՀՀ-Իրան հարաբերությունները՝ նաև ԵՏԱՄ-ի հետ կնքված եռամյա ժամկետում, բնականաբար, լուրջ արդյունքներ կարող են տալ:

– Ինչո՞ւ չեն լուծվում տնտեսական գոտու հետ կապված խնդիրները, ի վերջո, ՀՀ-ին է ձեռնտու, որպեսզի օր առաջ արդյունքներ ստանանք այդ համաձայնագրից: Թեև նախորդ իշխանության օրոք, բայց ՀՀ-ն է սկսել այս գործընթացը: Ինչո՞ւ դա չի արվում:

– Ցավոք, ես պատասխան չունեմ: Համապատասխան անձինք, որոնք համակարգում են այդ ոլորտը, պետք է հստակ տեսլականով հանդես գան, որպեսզի մենք իմանանք՝ արդյոք մենք ունե՞նք ընդհանրապես ծրագիր, ժամանակացույց, գործողությունների հստակություն, հաջորդականություն այս գործընթացն իրականացնելու համար:

Մեկ այլ կարևոր հարթություն ևս կա. բոլորովին վերջերս Հայաստանի հարևանությամբ գտնվող իրանական «Արազ» առևտրատնտեսական գոտու ղեկավարը կրկին բարձրաձայնել էր ՀՀ-Իրան երկաթուղու մասին: Ես չեմ տեսել արձագանքներ հայկական կողմից: Որքանով որ հետևել եմ մամուլի հրապարակումներին, կարծես թե որևէ արձագանք այդ ազդակին չկա: Ակնհայտ է, որ մինչև նույնիսկ նախագահ Ռուհանիի այցը Երևան՝ ԵԱՏՄ գագաթաժողովին մասնակցելու նպատակով, ես պնդում էի, որ իրանցիների համար այս ծրագիրը կրկին արդիական է, և մենք պետք է քայլեր ձեռնարկենք իրանական կողմից եկող ազդակներն ընդունելու և պատասխան ազդակներ, գործողություններ իրականացնելու տիրույթում: Այժմ մենք կրկին ազդակ ենք ստացել, սա չափազանց կարևոր է:

Արդյո՞ք մենք, բացի կոռուպցիոն բացահայտումներից, աշխատանքներ իրականացնում ենք «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարության ուղղությամբ, և ինչպիսի՞ ծրագիր ունենք, ինչպիսի՞ ժամանակացույց ունենք: Շատ բարի, եղել են կոռուպցիոն ռիսկեր: Իմիջիայլոց, ես այն անձանցից եմ, որոնք նախկինում ևս հայտարարել են, որ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարությունը ՀՀ-ի համար ունի ազգային, անվտանգային, ռազմավարական նշանակություն: Հետևաբար՝ պետք է հետամուտ լինենք, որ այս ծրագրից յուրաքանչյուր 1 դոլարը գտնեն, և այս ծրագիրը, ի վերջո, կյանքի կոչվի: Մենք անընդհատ լսում ենք կոռուպցիոն գործարքների մասին, շատ բարի, շատ ճիշտ է, թող զբաղվեն, եթե կոռուպցիա կա, պետք է բացահայտվի, յուրաքանչյուրը պետք է պատասխան տա իր հակաօրինական քայլերի համար, բայց միայն դրանով «Հյուսիս-Հարավը» չի կառուցվելու: Եթե մենք ձերբակալենք «Հյուսիս-Հարավի» ամենամեծ կոռուպցիոներին, դա դեռ չի նշանակում, որ «Հյուսիս-Հարավը» կառուցեցինք: Մենք պետք է կառուցենք այդ ճանապարհը, այդ ճանապարհը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն, եթե մենք ցանկանում ենք հաղթահարել թուրք-ադրբեջանական շրջափակումը: Եթե մեզ պետք է գոյատևել, մենք կարող ենք գոյատևել ևս հազար տարի այս պայմաններում, եթե մեզ պետք է զարգանալ, դառնալ այս տարածաշրջանում թելադրող դիրքերից հանդես եկող պետություն, իսկ ես կարծում եմ, որ դա պետք է լինի հայկական պետականության զարգացման տեսլականի շրջանակում մեր հիմնական նպատակը, ապա պետք է անդրադառնանք այս խնդիրներին և քայլեր ձեռնարկենք այս խնդիրները լուծելու ուղղությամբ:

– Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ այս ավտոմայրուղին չի կառուցվում:

– Ես պատասխան չունեմ: Այս ծրագիրը դարձել է հանելուկ, որևէ մեկը չի կարող ասել, թե ինչու չի կառուցվում, ինչ պատճառներ կան՝ կա՛մ գիտեն՝ չեն ասում, կա՛մ պատճառների մասին մենք տեղյակ չենք: Ես կարծում եմ, որ պարբերաբար այս խնդիրները պետք է բարձրացնենք մեր հասարակական և քաղաքական խոսույթում: Հասարակական խոսույթում մենք չափից մեծ նշանակություն ենք տալիս չափից մանր խնդիրների, կան ծրագրեր, որոնք Հայաստանի համար պետք է հռչակվեն ազգային ծրագրեր՝ «Հյուսիս-Հարավի» շինարարությունն ազգային ծրագիր է, ՀՀ-Իրան երկաթուղին ազգային ծրագիր է, Մեղրիի ազատ տնտեսական գոտին ազգային ծրագիր է… ես ասում եմ միայն այն հատվածը, որը վերաբերում է իմ անմիջական մասնագիտությանը՝ Իրանին, մենք այլ ոլորտներ ևս ունենք՝ Ռուսաստանի հետ հարաբերություններ, մենք ունենք խնդիր՝ ներազդելու մեր հակառակորդների վրա, հիմա դրա համար բացվել է հետաքրքիր դաշտ: Մակրոնի հայտարարությունները, թուրք-սիրիական, թուրք-հունական լարվածությունը. մենք պետք է օգտվենք այս պատուհաններից՝ նաև քաղաքական տիրույթում մեր երկրի դերակատարությունը մեծացնելու և մեր հակառակորդներին հարվածներ հասցնելու համար, որովհետև գիտեք, որ պարբերաբար, նաև վերջերս հարվածներ ենք ստանում Թուրքիայից, իմիջիայլոց:

– Հայ-իրանական երկաթուղու վերաբերյալ, «Արաս» տնտեսաարդյունաբերական ազատ գոտու գործադիր տնօրենն ասել էր, որ գործնական առաջարկ է դրվել սեղանին, իրանական կողմն ուսումնասիրում է միաժամանակ երկու ծրագիր։ Այս ծրագրից Ձեզ ի՞նչ մանրամասներ են հայտնի:

– Ես որևէ մանրամասնի տեղյակ չեմ, ցավոք: Այն, ինչ հրապարակվել է մեր և իրանական ԶԼՄ-ներում, միայն այդ տեղեկատվությանն եմ տիրապետում: Կարծես թե խոսքն այն մասին էր, որ 70 տոկոսով կլինի իրանական, 30 տոկոսը՝ հայկական կողմից, սա լուրջ փոփոխություն է, որովհետև նախկինում իրանցիները պնդում էին, որ հայկական կողմի հատվածը կառուցվելու է հայկական ջանքերով, իսկ Իրանը կառուցելու է իրանական հատվածը: Հիմա մի փոքր անհասկանալի է, թե 70/30 ասվածն ի՞նչ է: Կարծում եմ, որ այդ բանակցությունները վարած մեր պաշտոնյաները պետք է տեղեկատվություն տրամադրեն, կամ, եթե չեն տրամադրում, աշխատանքներն իրականացնեն: Ինձ պետք չէ տեղեկատվություն, ինձ պետք է, որպեսզի մի քանի տարի հետո ունենանք այդ երկաթուղին:

– Պարոն Ոսկանյան, մենք անընդհատ քննարկում ենք հայ-իրանական հարաբերությունները, բավականին շատ պրոյեկտներ կան, անընդհատ խոսում ենք չիրացված ներուժի մասին, այդ խնդիրը Հայաստանո՞ւմ է, թե՞ Իրանում:

– Խնդիրը երկկողմ է: Մեծ հաշվով, եթե մենք մի կողմ թողնենք օբյեկտիվ պատճառները, որոնք պարբերաբար փոփոխվում են, բազմաթիվ այլ պատճառներ կան, դրանք բազմազան են, փոփոխական են, ինչը դժվարացնում է խնդիրների արծարծումը և դրանց հետամուտ լինելը: Իրանում առաջիկայում էլ խորհրդարանական ընտրություններ են, և մենք պետք է շատ օպերատիվ կերպով օգտվենք ստեղծվող պատուհաններից, Իրանի հետ օպերատիվ աշխատելը բավականին բարդ է, քանի որ իրանցիներն արևելյան որոշակի դանդաղկոտ համակարգ ունեն, և այդ համակարգը բերում է շատ խնդիրների բազմիցս արծարծմանը, բայց չլուծմանը: Ես կարծում եմ՝ եթե մենք համարում ենք, որ այս ծրագրերը մեզ համար ազգային նշանակություն ունեն, ապա դրանց պետք է հատուկ ուշադրություն դարձվի, մենք պետք է օգտագործենք մեր ունեցած ողջ ներուժը: Արևելյան երկրներում շատ կարևոր են անձնական հարաբերությունները, անձնական հարաբերությունների տիրույթում իրանցիների հետ պետք է կարողանանք աշխատել: Իրանցիները խոստովանում են, որ իրենց մշակութային առանձնահատկությունն այն է, որ իրենք սրտի ժողովուրդ են, այսինքն՝ դու պետք է ճանապարհ գտնես դեպի իրանցի պաշտոնյայի սիրտը: Այդ ճանապարհն այդքան էլ հեշտ չէ, բայց հասանելի է: