Մթերքներ, որոնք օգնում են 35 տարեկանից հետո պահպանել երիտասարդությունը
35 տարեկանից հետո շատ մարդկանց մաշկը սկսում է կորցնել առաձգականությունն ու ծերանալ: Այդ գործընթացը դանդաղեցնելու համար մասնագետները խորհուրդ են տալիս խոնավեցնող կրեմներ օգտագործել եւ ճիշտ սննդակարգ մշակել՝ դրանում ներառելով մթերքներ, որոնք օգնում են պահպանել երիտասարդությունը:
Մսամթերք
Բազմաթիվ մասնագետներ երիտասարդությունը պահպանող լավագույն մթերքներից են համարում միսը: Մեծ քանակությամբ «երիտասարդացնող սպիտակուց» են պարունակում հավի, տավարի, խոզի, այծի միսը, ինչպես մաեւ ենթամթերքները:
Միրգ եւ բանջարեղեն
Մրգերում մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ կան, որոնք օգնում են կանխել կնճիռների առաջացումը եւ ընդհանրապես օգտակար են առողջության համար: Մասնագետները խորհուրդ են տալիս սննդակարգում ներառել նարինջ, կիտրոն, կիվի, թուրինջ, մանգո, արքայախնձոր եւ այլ մրգեր:
Առողջության եւ արտաքինի համար օգտակար է նաեւ վառ գույնի բանջարեղենը: Բացի այդ, խորհուրդ է տրվում սննդակարգում ներառել ձու, կաթնամթերք, կաղամբ, լոբի, սխտոր:
Ժելատին
ժելատինից ուտեստները, որոշ փորձագետների կարծիքով, օգնում են նվազեցնել մաշկում բորբոքումները եւ բարձրացնել դրա առաձգականությունը: Իհարկե, նման ուտեստներում առկա շաքարը դրանք պակաս օգտակար է դարձնում: