Կոտայքում 9 հազար մարդ աշխատանք է փնտրում․ սոցապնախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալությունը Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում կազմակերպել է աշխատանքի տոնովաճառ: Մասնակցել է տարբեր ոլորտներ ներկայացնող 27 գործատու՝ շուրջ 300 թափուր աշխատատեղով:
Համաձայն սոցապնախարարության, Կոտայքի մարզում աշխատանք փնտրողների թիվը կազմում 9 հազար մարդ, որից մոտ 2300-ը Եղվարդ քաղաքում:
ԱՍՀՆ-ը պնդում է՝ մարզում աշխատանք փնտրողների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 5.6%- ով:
Տոնավաճառի ընթացքում, ինչպես աշխատանք փնտրողները, այնպես էլ գործատուները հնարավորություն են ունեցել ծանոթանալու Կոտայքի մարզի, մասնավորապես Եղվարդ քաղաքի աշխատաշուկայի իրավիճակին, զբաղվածության աջակցության պետական ծրագրերին:
Եղվարդի աշխատաշուկայում հատկապես մեծ է առողջապահության ոլորտի մասնագետների, դասավանդողների, ֆինանսների և առևտրի բնագավառի աշխատողների, հաճախորդների իրազեկմամբ զբաղված ծառայողների, հանրային սննդի կազմակերպությունների աշխատողների, սննդի վաճառողների և մանածագործական արդյունաբերության բանվորների պահանջարկը:
Եղվարդի զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 75 անձ:

















































