Զինված ավազակային հարձակում՝ Արմավիրի մարզում
Նոյեմբերի 30-ին զինված և դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում, տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Ժամը 03։50-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ 2 անհայտ անձինք՝ ատրճանակի նմանվող առարկաներով, դիմակավորված, մուտք են գործել Մյասնիկյան գյուղի Երևանյան փողոցի թիվ 7 հասցեում գործող նույն գյուղի բնակիչ՝ 55-ամյա Լևոն Գ-ին պատկանող շուրջօրյա գործող մթերային խանութ։
Նրանք ատրճանակի նմանվող առարկաների սպառնալիքի տակ դրամարկղից հափշտակել են գումար, այնուհետև նույն գյուղի բնակիչ՝ 24-ամյա Գալուստ Գ-ին պատկանող Nokia բջջային հեռախոսը և նույն գյուղի բնակիչ՝ 24-ամյա Սուրիկ Դ-ին պատկանող iPhone7 տեսակի բջջային հեռախոսը, ինչպես նաև խանութին պատկանող Toshiba տեսակի դյուրակիր համակարգիչը (նոութբուք)։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։


















































Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա
Պայթյուն Վարդաշենի շենքերից մեկում. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվել
Ջրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ
Քաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս