Արցախի ոստիկանության մի շարք ծառայողներ պարգեւատրվեցին շքանշաններով, մեդալներով, այլ պարգեւներով (ֆոտո)
Մասնագիտական տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը մասնակցելու համար Արցախում էր նաեւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։
Հանդիսությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։
Ներկաները ծաղկեպսակ եւ ծաղիկներ խոնարհեցին Արցախյան ազատամարտում զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշակոթողին։
Ողջունելով ներկաներին եւ շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը կարեւորեց այն դերակատարումը, որն ունեցել եւ ունի ոստիկանությունը Արցախի Հանրապետության շուրջ 30-ամյա պետականության կայացման ու ամրապնդման գործում։
Պետության ու հասարակության անվտանգության ապահովման գործում ոստիկանության բարդ ու կարեւոր ծառայությունն իր խոսքում բարձր գնահատեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ նշելով, որ հետեւողական պայքար մղելով հանցավորության դեմ՝ ոստիկանությունը իր ամենօրյա ծառայությամբ պաշտպանում է մարդու, հասարակության, պետության շահերը։
Մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորելով արցախցի գործընկերներին՝ ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ընդգծեց, որ Արցախն այսօր արդեն ունի ձեւավորված ոստիկանական համակարգ, բարեխիղճ ծառայողներ, որոնք հմտորեն կատարում են իրենց պարտականությունները։
Հանդիսավոր արարողությանը Արցախի Հանրապետության ոստիկանության մի շարք ծառայողներ պարգեւատրվեցին շքանշաններով, մեդալներով, այլ պարգեւներով։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն