Կապանում խանութի սեփականատիրոջ դրամապանակը գողացել են հենց իր խանութում
Նոյեմբերի 28-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 27-ի ժամը 13.00-ից 18.00-ն ընկած ժամանակահատվածում, Մեղրի քաղաքի Անդրանիկի փողոցում գտնվող հագուստի խանութում, սեփականատիրոջ պայուսակից գողացել են դրամապանակը։
Ոստիկանությունից հայտնում են, որ հարուցված քրեական գործի շրջանակում, ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները, Կապանի բաժնի գործընկերների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Գյումրիում բնակվող 24-ամյա մի երիտասարդ։ Նա հայտնաբերվել եւ ձերբակալվել է։
Գողոնը հայտնաբերվել է:
Կատարվում է նախաքննություն:

















































