Քաղաքապետը հաստատեց, որ կեղծ տեղեկություն տարածելն իր մոտ կրում է խրոնիկ բնույթ. Դավիթ Խաժակյան
Քաղաքապետը հաստատեց, որ կեղծ տեղեկություն տարածելը իր մոտ կրում է խրոնիկ բնույթ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը` անդրադառնալով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պարզաբանումներին` կապված քաղաքին արված նվիրատվություններին ու հրապարակումներին:
«Քաղաքապետը կրկին պնդեց, որ փոխկապակցվածություն չի տեսնում «Ալեքս հոլդինիգ»-ի և Սամվել Ալեքսանյանի միջև, ինչպես նա հաստատեց, որ չի տեսնում կապ Սամվել Ալեքսանյանի կնոջ և «Ալեքս հոլդինգի» միջև, որին տվել է ինքնակամ կառույցի թույլտվություն: Քաղաքապետարանը գործարք է արել գույք՝ շենքի օրինականացման դիմաց, և դրա վկայությունն այն է, որ այն ընկերությունը, որից ստացվել է նվիրատվությունը, գրանցված է նույն հասցեում, որին տրվել է այդ օրինականացման որոշումը, այսինքն՝ օրինականացվել է այն կառույցը, որն արել է նվիրատվություն քաղաքին»,-ասաց նա:
Ավագանու անդամը նշեց, որ քաղաքապետը, փաստորեն, դրանով անհարգելից վերաբերմունք ցուցաբերեց քաղաքացիների նկատմամբ, որովհետև եթե մենք տեսնենք, թե այդ կառույցի օրինականացման դիմումը երբ էր մուտք արվել, կհասկանանք, որ այդ հսկայածավալ շինությունը ամենակարճ ժամկետներում է օրինականացվել, մինչդեռ բազմաթիվ քաղաքացիներ սպասում են, մինչև իրենց կտրվի իրենց փոքրիկ տնակի շինթույլտվությունը:
«Ինչ վերաբերում է Գագիկ Խաչատրյանի կառույցին տրվող շինթույլտվությանը, դա եղել է գործարք 1,5 միլիոն դոլար արժողությամբ բեռնատարների պարկի դիմաց: Ես իմ լայվում խոսել եմ երկու դրվագի մասին, մնացած այն ամենը, ինչը քաղաքապետը մեկնաբանեց որպես մամուլում տեղ գտած տեղեկություն, ինձ մոտ թողեց դոն Կիխոտի տպավորությունը, որ ինքն իրեն հնարում է ֆեյք նյուզեր և պատասխանում դրանց, բայց իրական պնդումներին այդպես էլ չանդրադարձավ: Իսկ իրական պնդումներից են, որ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող 5800 քառակուսի մետր ինքնակամ շինության օրինականացումը արտոնյալ պայմաններով և մայրաքաղաքի սրտում Գագիկ Խաչատրյանին պատկանող շինությանը լրացուցիչ հինգ հարկի շինթույլտվություն տալը »,-ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, որ քաղաքապետը չի կարող ասել, որ «Ալեքս հոլդինգ» ընկերությունը պատկանում է Սամվել Ալեքսանյանին, քանի որ փաստաթղթերով այլ բան է գրանցված, և ինքը չի կարող առաջնորդվել ասեկոսեներով, Դավիթ Խաժակյանը նշեց. «Ես կարծում եմ, որ դրանով պարոն Մարությանը պարզապես վիրավորանք հասցրեց վարչապետին, որովհետև դժվար չէ գտնել վարչապետի տարածած ելույթը ԱԺ ամբիոնից, որտեղ նա Սամվել Ալեքսանյանին օլիգարխ էր համարում, իսկ Սամվել Ալեքսանյանը համարվում էր օլիգարխ իր հոլդինգի միջոցով: Եթե Հայկ Մարությանը ասում է, որ ինքը՝ որպես պաշտոնյա, չի կարող ասոցացնել Սամվել Ալեքսանյանին իր տիրապետածի հետ, նշանակում է, որ ասում է, թե Նիկոլ Փաշինյանը, բոլոր ընդդիմադիրները անպատասխանատու հայտարարություններ են արել: Ես կարծում եմ, որ սա կրկին անհարգանք է իր գործընկերների նկատմամբ»:


















































Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Գոռ Հարությունյանն ու Կարեն Սարգսյանը նվաճել են ոսկե մեդալներ