Պարոն Փաշինյանի վարչակարգն ուղղակի մսխում է երկրի պետական բյուջեն. Գագիկ Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով պարգևավճարների և նվիրատվությունների՝ օրերս բազմիցս քննարկված թեմաներին: Ըստ Համբարյանի՝ քանի դեռ ժողովուրդն ըմբռնումով է մոտենում Փաշինյանին, նա և իր թիմը նորանոր մեթոդներով են շարունակում վաղուց սկսված թավշյա «թալանը»: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Հայաստանի թավշյա «թալանը» շարունակվում է
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմի հետ կապված խայտառակ պատմությունները շարունակվում են... Անցյալ տարեվերջին մեծ աղմուկ բարձրացրած նախարարա-մարզպետարանների աստղաբաշխական ինքնապարգևատրումներին և ընդամենը վերջերս բացահայտված նախարարա-փոխնախարարների և մարզպետների աշխատավարձերի կրկնապատկմանն այժմ էլ ավելացավ ԱԺ երեսփոխանների բացահայտման ժամանակը...
Պարզվում է, այս տարվա 10 ամսվա մեջ մեր հայրենի երեսփոխանները պարգևատրվել են 14 անգամ և այդ պարգևատրումները վճարելու համար բյուջեից ծախսվել է 1,9 միլիոն դոլար՝ 909 միլիոն դրամ... Սա, մեղմ ասած, խայտառակություն է...
Սա Հայաստանի թավշյա «թալանի» շարունակությունն է...
Պարոն Փաշինյանի վարչակարգն ուղղակի մսխում է երկրի պետական բյուջեն` այդ ամենն իրականացնելով տարաբնույթ սխեմաներով՝ պարգևավճարներից մինչև անարդյունավետ արտասահմանյան ուղևորություններ կազմակերպելով... Էլ չեմ ասում կոռուպցիոն սխեմաների մասին, որոնցից վերջին օրինակը՝ Երևանի քաղաքապետարանին մի քանի կազմակերպությունների կողմից 21 աղբատար մեքենաների նվիրատվության պատմությունն է... Խնդիրն այն է, որ նվիրատվություն արած երկու կազմակերպությունների պահով պարզ երևում են կոռուպցիոն վտանգները...
Հ.Գ. Չմոռանամ հիշեցնել, որ թավշյա թալանի կազմակերպիչ պարոն վարչապետը չի մոռացել նաև իր ժողովրդին... Համեմատած իր նախարարների, փոխնախարարների, մարզպետների, երեսփոխանների և այլ պաշտոնյաների հետ, որոնց աշխատավարձերը կրկնապատկվել են ու ովքեր տարվա մեջ մի քանի անգամ պարգևավճարներ են ստանում, «ժողովրդի» վարչապետը մի քանի գրոշով 2020 թ-ի հունվարի 1-ից բարձրացնում է իրեն իշխանության բերած ժողովրդի մինիմալ աշխատավարձերը և թոշակները... Իսկ քանի դեռ ժողովուրդն ըմբռնումով է մոտենում պարոն Փաշինյանին, նա և իր թիմը նորանոր մեթոդներով են շարունակում վաղուց սկսված թավշյա «թալանը»...
Ի դեպ, համաձայն օդում կախված լուրերի` ԿԳՄՍՆ ղեկավար Արայիկ Հարությունյանի դրածո Երվանդ Սերոբյանը չի ցանկանում ՇՊՀ-ի աշխատակիցներին տրամադրել տարեվերջյան պարգևավճարները...»:


















































Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Գոռ Հարությունյանն ու Կարեն Սարգսյանը նվաճել են ոսկե մեդալներ