«Մենք բացասական դիրքորորշում ունենք»․ Գաբրիել Բալայանը՝ Հայկ Սարգսյանի նախագծի մասին (տեսանյութ)
Մենք բացասական դիրքորորշում ունենք այսօր գործող սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների վերաբերյալ օրենքի ժամկետը երկարացնելու մասով, և սա ընդունեք որպես հիմք։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը՝ խոսելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր Հայկ Սարգսյանի օրենսդրական նախաձեռնությանը 10 միլիոն դրամի դիմաց բանակում մեկ ամիս ծառայելու մասին։
«Ես դիմել եմ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարին, հարցրել եմ արդյոք խմբակցությունում քննարկվել է այդ նախագիծը, ինձ տեղեկացրել են, որ չի քննարկվել, կարծում եմ՝ երբ խմբակցությունում կքննարկվի․․․ չնայած պատգամավորը սահմանափակված չէ իր նախաձեռնությամբ նախագծով հանդես գալ։ Մի քանի օր է՝ գործողության մեջ է սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայություն չանցած քաղաքաացիների վերաբերյալ օրենքը։ Մենք որպես գործադիր իշխանություն հայտարարում ենք, որ օրենքի գործողության ժամկետը չի երկարացվելու, այս տրամաբանության մեջ խնդրում եմ նայեք ՊՆ դիրքորոշումը»,-ասաց նա։
Հարցին՝ հնարավո՞ր է 1 ամսում արագացված զինվորական ծառայություն անցնել, Բալայանն արձագանքեց․ «Առնվազն 5 ամիս տևում է ուսումնական փուլը, որտեղ նրանք ստանում են այն գիտելիքներն ու հմտությունները, որոնք պետք են հետագայում մարտական հերթապահության կամ ամիսների ընթացքում կիրառելու համար։ Մենք չենք կարող դիտել այդ փուլի կրճատման հարցը»։
Նրա խոսքով՝ մինչ նախագծի հրապարակումը աշխատանքային քննարկում է եղել, որտեղ հնչեցվել է ՊՆ-ի դիրքորոշումը։
«Զինվորական ծառայության հիմքը Սահմանադրություն է, որտեղ գրված է, որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է մասնակցի սահմանների պաշտպանությանը, դա հայեցողական լիազորություն չէ, այլ պարտավորություն է»,-նշեց Բալայանը։
Հարցին՝ ինչպես պատգամավորն է նշում, որ այդ գումարներով լողավազաններ կարելի կլինի կառուցել զորամասում, արդյոք պետք են լողավազաններ զորամասերին, Բալայանն ասաց․ «Մենք բոլոր զորամասերում ունենք մարզասարքեր, ամեն ինչի կարիք էլ կարող է լինել զորամասում։ Մեր առաջնահերթությունները նշել ենք։ Չեմ բացառում, որ մենք մի օր ունենանք այնպիսի զինված ուժեր, որ զորամասերը սպորտի և գիտության ամենավերջին նվաճումներով հագեցած լինեն, օրինակ լողավազան, մարասարքեր, բայց այս փուլի համար մենք մեր առաջնահերթությունները նշել ենք»։
Հիշեցնենք՝ Հայկ Սարգսյանն առաջարկում է մինչև 27 տարեկան զինապարտ ՀՀ քաղաքացիներին հնարավորություն կտրվի ՀՀ պետական բյուջե վճարել 10.000.000 ՀՀ դրամ, ծառայել 1 ամիս հատուկ արագացված ընթացակարգով:


















































Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Գոռ Հարությունյանն ու Կարեն Սարգսյանը նվաճել են ոսկե մեդալներ