Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումը Քո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026 Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը Չենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գա ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել Ո՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունը Գումար` հանրահավաքին մասնակցելու համար Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար Ես հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչ Ժոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված է

ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացիԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումըՔո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումըՉենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գաՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվելՈ՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունըԳումար` հանրահավաքին մասնակցելու համարՈւշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնըՀրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համարԵս հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչԺոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված էԻրանի պատերազմի հետևանքները նման են «տնտեսական ցունամիի». ԷրդողանՂարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրով դիմումների ընդունումը շարունակվում էԴեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառմանըՔրեական ոստիկաններն ու պարեկները երիտասարդների մոտ 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերելԴատարանը մերժել է Իլոն Մասկի հայցն ընդդեմ OpenAI-իՎիկտորյա Ուլիխանյանն ու Գարիկ Հարությունյանը Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի հաղթողներն ենՇակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացելՏարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. ՊենտագոնԱմեն ինչ լավ է լինելու. Լիտվայի ԱԳ նախարարի՝ հայերեն տեսաուղերձըԼրացումներ եւ փոփոխություն «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքումՌԴ հետախուզությունը պնդում է, որ Ուկրաինան Լատվիայի տարածքից հարվածներ է նախապատրաստում Ռուսաստանի ուղղությամբ«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար»Պուտինը կարող է զղջալ. Ծինպինը՝ ԹրամփինՀայաստան-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներն ընթանում են զուգահեռաբար. ՄամեդովԱդրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. ԲայրամովԳվարդիոլային կփոխարինի Մարեսկան. The Athletic25 ֆուտբոլիստների ցանկում է Հայաստանի գործող չեմպիոն «Նոայի» դարպասապահ Թիմոտի Ֆայուլուն«Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» ուսուցչական համաժողովին մասնակցության հրավերԵրկու դեռահաս կրակ են բացել Սան Դիեգոյի ամենամեծ մզկիթումԱվելի քան 138.954 այցելու՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակումԷլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի ազատականացման արդյունքները. ՀԾԿՀ-ն արձանագրել է շոշափելի առաջընթացՄԻՊ ներկայացուցիչները այցելել են ՁՊՎ՝ Արթուր Օսիպյանին տեսակցելու. նա հրաժարվել է առանձնազրույց ունենալ ԲԸՏՄ-ն Արմավիրի և Արագածոտնի մարզերում կասեցրել է 3 ջերմոցների ապօրինի ջրառն ու կաթսայատան շահագործումըՄիրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարին է ներկայացրել TRIPP նախագիծը և ձեռնարկվող քայլերը Հայաստանը և Լիտվան, այս պահից սկսած, ռազմավարական գործընկերներ են. ՄիրզոյանՀայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսըՀայաստանի տարբեր շրջաններում շարունակվում է մշակաբույսերի ակտիվ աճըՍևան քաղաքի որոշ հասցեներում 8 ժամ գազ չի լինիԲանակցությունները չեն նշանակում հանձնվել«2 միլիոն 608». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով տեսանյութ է հրապարակելԱմբակում Գրիգորյանը նշանակվել է ՔԿ նախագահի խորհրդականՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 19.05.2026«Ուժեղ Հայաստան»-ից մի շարք ընտրողների բնակարանի վարձավճար են տվել«Անկախ դիտորդ»- ը պահանջում է ազատ արձակել Արթուր ՕսիպյանինԵրեւանում են քուրդ եւ թուրք մտավորականներ Մազլում Վեսեքը եւ Բուրչին ԳերչեքըՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորինՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի հետԿառլեն Աբազյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետ
Հայաստան

«Արսեն Թորոսյանի կողմից էմոցիոնալ պոռթկում էր»․ Լուսինե Բադալյան

Իմ խոսքերի կոնտեքստն այն էր, որ մենք էլի կառավարության քաղաքական հենարանն ենք, բայց եթե կառավարության բերած նախագիծը ինչ-որ խնդիրներ է ունենում, ապա մենք պարտավոր ենք այդ խնդիրների մասին բարձրաձայնել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ անդրադառնալով երեկ Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ «Դեղերի մասին օրենքի» փոփոխության Առողջապահության նախարարության առաջարկի քննարկման ժամանակ իր խոսքերին։

Լուսինե Բադալյանը պնդեց՝ հանձնաժողովի նիստին հնչած քննադատությունը անձնավորված չէր և ուղղված չէր Արսեն Թորոսյանի դեմ․ «Ցանկացած մեկը, որ բերեր այդ նախագիծը, մենք պիտի հարցը բարձրացնեինք։ Անձնավորելը չգիտեմ որտեղից է գալիս և մի քիչ առողջ չի այդ մոտեցումը»։

 Հարցին՝ Արսեն Թորոսյանի կողմից կոռուպցիայի հնարավորություն տեսնում եք, հատկապես երբ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը Արսեն Թորոսյանին հիշեցնում էր կոռուպցիայի մեջ մեղադրվող առողջապահության փոխնախարարին, Բադալյանն արձագանքեց․ «Արսեն Թորոսյանը, երբ նիստին ասում էր, թե Դուք ինձ եք մեղադրում կոռուպցիայի մեջ, Քրիստինե Պողոսյանն ընդդիմանում էր, ասում էր՝ Ձեզ չէ, բայց Դուք չեք կարող երաշխավորել, որ Ձեր ենթակաները կոռուպցիոն գործարքների մեջ չեն մտնի։ Իսկ երբ Արսեն Թորոսյանը շարունակեց պնդել, Քրիստինե Պողոսյանը հիշեցրեց մի քանի ամիս առաջ տեղի ունեցածը։ Երբ կոռուպցիոն ռիսկ կա, դա դեռ կոռուպցիայի մեջ մեղադրանք չէ»։

Լուսինե Բադալյանն ասաց, որ էլ ավելի թեժ քննարկումներ են եղել այս օրենքի նախագծի քննարկման ժամանակ․ «Այս նախագիծը քննարկվում է արդեն մեկ ամսից ավելի, մենք սրա վերաբերյալ ելույթներ ենք ունեցել լիագումար նիստին, ավելի թեժ քննարկում ենք ունեցել հանձնաժողովի նախորդ նիստին, երբ այս նախագիծն է քննարկվել, սա բավականին երկարատև գործընթաց է։ Մենք զգուշացրել էինք, որ եթե նախարարությունը չհանի այդ դրույթը, մենք դեմ ենք քվեարկելու։ Առողջապահության նախարարությունը մերժել էր և չէր եկել քննարկելու։ Այնպես չէ, որ մենք նախապես չենք ասել։ Մենք անընդհատ համագործակցություն ենք առաջարկել, երկար քննարկում է եղել, եթե այդ ամենը տեսնեիք, ձեր մոտ տպավորություն չէր լինի, թե մենք Արսեն Թորոսյանի դեմ ենք, հնարավոր է հակառակ տպավորությունը լիներ»։

Արսեն Թորոսյանի հայտարարությունը, թե կառավարության հենարան չլինելը լուրջ քաղաքական հետևանք է ունենալու, Լուսինե Բադալյանը էմոցիոնալ պոռթկում է համարում․ «Երեկ կրքերը թեժ էին և հաշվի առնելով Արսեն Թորոսյանի պոռթկուն բնավորությունը և մեր՝ կին պատգամավորների էմոցիոնալ վիճակը, դրանց որպես շատ լուրջ քաղաքական հայտարարություններ պետք չէ նայել, դա Արսեն Թորոսյանի կողմից էմոցիոնալ պոռթկում եմ համարում այդ արտահայտությունը։ Այդ պատճառով չեմ կարծում, որ պիտի ընկնեմ Թորոսյանի հայտարարությունից նեղանամ և ինչ-որ բաներ փնտրեմ դրա մեջ»։

Հարցին՝ բացի այս նախագծից, այլ անհամաձայնություններ ունեն, պատգամավորն ասաց․ «Անհամաձայնություններ շատ կան, միայն այս նախագիծը չէ, և դա նորմալ է, ես դա չեմ համարում անհամաձայնություն, կուզեի, որ դադարենք դա որպես թշնամանք դիտարկել, այլ թույլ տալ, որ կառուցողական քննարկումներ լինեն և ավելի նորմալ մթնոլորտում անցնեն, որովհետև երբ ասում եք իրար դեմ եք դուրս եկել, կողմերը սկսում են լարվել։ Անհամաձայնություններ եղել են որոշ բուժհաստատությունների մասանորեցմանը, հակածխախոտային օրենքի որոշ դրույթների մասով»։

Լուսինե Բադալյանը նաև նշեց, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում չի վերականգնել իր էջը և առաջիկայում չի էլ պատրաստվում․ «Չէ, ես չեմ վերականգնվել, նույնսիկ չեմ էլ փորձել, չեմ պատրաստվում վերականգնվել այնքան ժամանակ, քանի դեռ հիմնական քննարկումները շարունակում են մնալ անառողջ և ուղղորդված, այսինքն եթե վերադառնանք այն ժամանակներին, երբ Ֆեյսբուքում տարբեր կարծիքներ էիր լսում, այդ ժամանակ սիրով կվերադառնամ, իսկ հիմա քանի դեռ անձնական վիրավորանքներ են, ոչ մի օգուտ չի տալիս, այսինքն չես տեսնում բուն թեմայի քննարկում, տեսնում ես վիրավորանք, ատելության խոսք, որի չափերն ահռելի են դարձել»։