Ուզում են օրինականացնել, որ օլիգարխների երեխաները չգնան երկիրը պահելու. Ռուստամ Գասպարյան
ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը վտանգավոր է համարում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած օրինագիծը, որով առաջարկվում է հնարավորություն տալ 10 մլն դրամ գումար վճարելու դեպքում բանակում 2 տարվա փոխարեն ծառայել մեկ ամիս։
«Դա բանակը քայքայելո՞ւ, կրճատելո՞ւ ծրագիր է, էս ի՞նչ է կատարվում: Բանակը կրճատել օլիգարխների հաշվի՞ն, ովքե՞ր են ծառայելու, էն քյասիբի երեխեքը, որ միշտ էլ ծառայել են: Փողատետերի երեխեքը միշտ էլ խուսափել են, այսօր օրինակացնում են այդ խուսափելը: Հայրենիքի պաշտպանությունը դարձնում են փողով: Փողը տան՝ հայրենիքը չպաշտպանե՞ն: Ոչ մի տեղ չէր օրինականացվել, որ օլիգարխների, հարուստների երեխաները չգնան երկիրը պահելու, հիմա օրինականացնում են: Դա աբսուրդ է, անընդունելի»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռուստամ Գասպարյանը։
Նշենք, որ Հայկ Սարգսյանի պնդմամբ՝ այս օրինագծի կիրառման դեպքում մեր զինված ուժերը կուժեղանան։ Ռուստամ Գասպարյանը կարծում է՝ բանակը պետք է այլ կերպ ուժեղացնել։
«Եթե փող ունենք, ծախսելու տեղ չունենք, պետք է պայմանագրային ծառայության անցնենք, զորք ավելացնենք, ոչ թե կրճատենք»,- ասաց նա՝ նշելով, որ բանակը զինվորների կարիք ավելի շատ ունի. «Պատերազմը դեռ ավարտված չի, մեր շեմին է, իսկ մեր զինվորը չի հերիքում մեր սահմանները լրիվ պահելուն»։
Հայկ Սարգսյանը պարզաբանել է, որ արագացված կարգով ծառայելու ընթացքում զինծառայողները մեկ ամսում սովորելու են զինված ուժերում ծառայելու բոլոր կանոնները, զենքից օգտվելու կարգը, տալու են զինվորական երդում, պարտավորվելու են ներկայանալ զորահավաքներին, ընդգրկվելու են պահեստազորում: Ռուստամ Գասպարյանը վստահ է, որ մեկ ամիսը բավական չէ այդ ամենի համար. «Մի ամսվա ծառայությունը ո՞րն է, ձեռառնոցի է: Ես 4 տարի կռվել եմ, 2 տարի՝ ծառայել, ես էլի շատ բաների չեմ տիրապետում»։
Լուրեր Հայաստա


















































Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Գոռ Հարությունյանն ու Կարեն Սարգսյանը նվաճել են ոսկե մեդալներ