Ինձ գցել են, բիզնեսով եմ զբաղվել․ ինքնահրկիզվել փորձող քաղաքացուն ոստիկանները տարան բաժին
Կառավարության դիմաց ինքնահրկիզվել փորձող քաղաքացին պնդում է՝ բիզնեսով է զբաղվել, սակայն իրեն խաբել են։ Այսօր՝ նոյեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում նա ասաց․ «Ինձ գցել են, բիզնեսով եմ զբաղվել, հարկերն ու տուրքերը մուծել եմ, վերջում էլ բանկերը խաբել-գցել են, նախկին ոստիկանության աշխատողները, դատախազներով բռնցրած մի հրեշ կա՝ Հրաչ Գրիգորյան անունով, որը անձեռնմխելի է եղել, չեն կարեցել էդ մարդու վրա։ Ես ապրում եմ Վարդանանց 28 հասցեում, բնակարան 93-ում, բիզնեսով եմ զբաղվել, ինձ գցել են»,-ասաց նա, սակայն այլ բան ասել ոստիկանները թույլ չվեցին, քանի որ նրան ոստիկականական մեքենայով տեղափոխեցին Ոստիակնության կենտրոնական բաժին։

















































