Ալեքսիս Օհանյանը նույնպես ընդունել է Նիկոլ Փաշինյանի մարտահրավերը
Ամերիկահայ գործարար, Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին ամսական 23 դոլար նվիրաբելեու մարտահրավերը: Այս մասին գործարարը տեղեկացրել է իր թվիթերյան էջում:
«Խնդիր չկա, Նիկոլ Փաշինյան»,- գրել է ամերիկահայ գործարարը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետի մարտահրավերն ընդունել էր նաև ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան, աշխարհահռչակ System of A Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը:
«Սույնով ընդունում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտահրավերը «Հայաստան» հիմնադրամին (https://www.himnadram.org/en/donate) ամեն ամիս 23 դոլար նվիրաբերելու վերաբերյալ»,- ասել էր նա:
Երեք այլ հայերի մարտահրավեր նետելու Նիկոլ Փաշինյանի հորդորին ի պատասխան՝ Թանկյանը նվիրաբերություն կատարելու մարտահրավեր էր նետել պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանին, ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանին և թատերագիր, նկարիչ, գրող, արվեստագետ Վահե Բերբերյանին:
«Մի՛ հապաղեք միանալ մարտահրավերին և մարտահրավեր նետել մյուսներին»,- ասել է ամերիկահայ երգահանը և հավելել, որ ավելի արդյունավետ կլինի հանգանակություն կատարել մեծ թվով մարդկանցով՝ նվիրաբերելով քիչ քանակությամբ գումար, քան հակառակը:
Հիշեցնենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի ընթացքում ՀՀ վարչապետը դիմել էր Սերժ Թանկյանին, աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին, գործարար, Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին մուտք գործել himnadram.org կայք և այնպես անել, որ իրենց քարտից ամեն ամիս գումար փոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։



















































Ինձ չհիասթափեցնեք, նախագահ Բայդեն․ Ալեքսիս Օհանյան
Ալեքսիս Օհանյանն ԱՄՆ-ի և Գերմանիայի առաջնորդներին կոչ է արել վերջ դնել հայ ժողովրդի դեմ ռազմական գործողություններին (տեսանյութ)
Նրանք նորից քանդում են մեր եկեղեցիները. Ալեքսիս Օհանյան
Ալեքսիս Օհանյանը ևս կոչով դիմել է միջազգային հանրությանը
Ալեքսիս Օհանյանը ցույց է տվել, թե ինչպես է օրը սկսում է հայկական ձեւով
Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Համագործակցությունը օգուտ է բերում երկու կողմերին, մինչդեռ առճակատումը վնասում է երկու կողմերին