Հարցաքննության է կանչվել նախկին ՄԻՊ-ը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Մարտի 1»-ի քրեական գործով ՀՔԾ-ն հարցաքննության է հրավիրել Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանին: Ավելին, նախաքննական մարմնում քննարկում է եղել, որ պետք է ամեն ինչ անել՝ Հայաստան բերելու ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին՝ Ալրաղացի Լյովիկին:
Իրավապահ մարմինները քննարկում են ունեցել, եւ կարծիք է հնչել, որ Լեւոն Սարգսյանին պետք է Հայաստան բերել` հիմնականում «Մարտի 1»-ի քրեական գործի քննության շահերից ելնելով»:
Նյութն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթում։

















































