Սփյուռքում որոշակի վերապահումներ ունեն
«Փաստ» թերթը գրում է.
«Գաղտնիք չէ, որ գործող իշխանությունները մեծ հույսեր էին կապում Սփյուռքի հետ՝ հատկապես ներդրումների ու ներգաղթ ապահովելու հարցում։ Հավանաբար հենց դրանով էր պայմանավորված սփյուռքի հարցերով հանձնակատարի պաշտոնում Զարեհ Սինանյանի նշանակումը։
Ի սկզբանե իշխանությունները հրապարակ էին նետում այն թեզը, որ Սինանյանի աշխատանքի արդյունքում Հայաստան են հոսելու լուրջ ներդրումներ, ինչպես նաեւ խթանվելու է ներգաղթը, սակայն այդպես էլ ոչ մի էական առաջընթաց չգրանցվեց, ավելին՝ իր նշանակումից շատ կարճ ժամանակ անց Սինանյանն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ «ներդրումները սպասվող ծավալից ցածր են»։
«Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի կառավարությանը դեռեւս վստահում է Եվրոպայում եւ ԱՄՆ-ում ապրող սփյուռքահայերի մի որոշ մասը, իսկ ինչ վերաբերում է Արեւելյան Եվրոպայում եւ Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցներին, ապա նրանց գերակշիռ մասն այդքան էլ մեծ սպասումներ ու ակնկալիքներ չունի կառավարության կողմից վարվող քաղաքական եւ տնտեսական կուրսից։
Թերթի աղբյուրի փոխանցմամբ, Սինանյանի հետ կապված՝ կառավարությունում լուրջ սպասումներ ունեն հատկապես Արեւելյան Եվրոպայի երկրների ու Ռուսաստանի հայերի հետ տարվող քաղաքականության մասով։ Կարծիք կա, որ հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ առաջիկայում Սինանյանը մեկ շաբաթով գործուղվում է Ուկրաինա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Համագործակցությունը օգուտ է բերում երկու կողմերին, մինչդեռ առճակատումը վնասում է երկու կողմերին