Հայկ Մարությանը Երեւանի գումարներին «Կարգին հաղորդման» պրոդյուսերի ոգով է մոտենում
«Իրատես» թերթը գրում է.
«Երեւանի քաղաքապետի աշխատանքը շարունակում է դժգոհության առիթներ տալ ոչ միայն ընդդիմադիրների շրջանում, այլեւ հենց քաղաքապետարանում։ Քաղաքապետարանի աշխատակիցները հեգնանքով նշում են, թե Երեւանի գումարներին էլ «Կարգին հաղորդման» պրոդյուսերի ոգով է մոտենում։
Ի դեպ, քաղաքապետարանում ներկայացված ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն, թերեւս, առավել ընդդիմադիր գործունեություն են ծավալում քաղաքապետարանում, քան նրանց գործընկերները՝ խորհրդարանում։ Ավագանու անդամները բավականին սուր քննադատեցին Երեւանի 2020-ի բյուջեն՝ ամենամեծ խնդիրը դիտարկելով բյուջեի դեֆիցիտի մեծ չափը։
Չնայած արձանագրած խնդիրներին, մեր տեղեկություններով, Հայկ Մարությանը շարունակում է սեփական քիմքին հարմար տնօրինել քաղաքային բյուջեն՝ հաշվի չառնելով ոչ մեկի խոսքն ու «խրատը»։ Փաշինյանի անվերապահ աջակցությունն ունենալով, Մարությանը ոչ միայն սեփական կադրերին է տեղավորում քաղաքապետարանում, այլեւ եկող տարվա բյուջեով ավելացրել է պարգեւատրումների ֆոնդը։ 700 մլն դրամի փոխարեն, 2020-ին պարգեւատրումների ֆոնդը դարձել է 1 մլրդ 900 մլն դրամ։
Բայց այս առումով էլ քաղաքապետարանում մեծ հույսեր չունեն, քանի որ հիշում են, թե ինչպիսի «դասակարգումով» էին ամիսներ առաջ որոշել քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձն ավելացնել, որի արդյունքում շահելու էին միայն «քայլ արածները»։ Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բուռն արձագանքի արժանացավ, Մարությանը որոշեց այն օրակարգից հանել։ Եվ պարզվում է, աշխատավարձի բարձրացում կլինի պարգեւատրումների ձեւով։ Հասկանալի է նաեւ, թե ում ինչպես կպարգեւատրեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Համագործակցությունը օգուտ է բերում երկու կողմերին, մինչդեռ առճակատումը վնասում է երկու կողմերին