Հետաքրքիր զարգացումներ. Աշոտ Ղուլյանը, Մասիս Մայիլյանն ու ՀՅԴ-ն բանակցում են
«Իրատես» թերթը գրում է.
«Արցախի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ֆոնին բավական հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում: Երեք ամենաակտիվ ու գործունյա կուսակցություններից «Ազատ Հայրենիքը», որի նախագահը նախկին պետական նախարար Արայիկ Հարությունյանն է, արդեն համագումար է արել ու հայտարարել ընտրություններին մասնակցելու մասին:
Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարած կուսակցությունը՝ «Արցախի ժողովրդավարականը», համագումար նոյեմբերի 30-ին կանի, ՀՅԴ-ի համաժողովը դեկտեմբերի առաջին տասնօրյակում տեղի կունենա: Թեեւ դեռ վերջնական չէ, թե հայաստանյան իշխանություններն ում են աջակցելու ու «դաբրո տալու» նախագահական ընտրությունների ժամանակ, բայց բոլոր սլաքները Արայիկ Հարությունյանի վրա են:
«Նախ ԱԺ նրանց խմբակցությունը վերջերս հանդիպում ունեցավ անձամբ Նիկոլ Փաշինյանի, ապա Հայաստանի խորհրդարանի երեք ֆրակցիաների հետ։ Իսկ մի քանի օր անց նրանք հանդիպել են Ստեփանակերտում՝ Անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանի հարսանիքի ժամանակ եւ դրա հաջորդ օրը: Փաշինյանը, կարծես թե, հակված է հենց նրա թեկնածությանը, չնայած իմքայլականները խիստ տարակարծիք են այդ հարցի շուրջ:
Թեեւ Աշոտ Ղուլյանն այս պահին ակտիվություն չի դրսեւորում, բայց նա նույնպես լուրջ ֆիգուր կարող է դառնալ՝ իհարկե որոշ այլ ուժերի հետ համագործակցության արդյունքում»,- ասաց «Իրատեսի» զրուցակիցը:
Նա մանրամասնեց, որ համագործակցության եզրեր են փնտրում Արցախի ՀՅԴ-ի կառույցը, Աշոտ Ղուլյանն ու արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը: Այս պահին փորձում են հասկանալ՝ ինչ ձեւաչափով ու անգամ ցուցակով կարող են մասնակցել:
«ՀՅԴ-ն հակված է ընտրություններին մասնակցելու առանձին իր ցուցակով, Մասիս Մայիլյանն էլ կուսակցական չէ, հետեւին կանգնած քաղաքական ուժ չունի, հետեւաբար հավանական է, որ ոչ թե միասնական կամ դաշինքի տարբերակով մասնակցեն, այլ համաձայնեցված ցուցակով: Թե ով ինչ պաշտոնի կհավակնի կամ ինչ պայմանավորվածություններ կլինեն, դեռ վաղ է ասել: Բայց այն, որ Աշոտ Ղուլյանը հակված է շարունակելու պաշտոնավարումը որպես ԱԺ խոսնակ, կասկածից վեր է»,- ընդգծեց մեր աղբյուրը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Համագործակցությունը օգուտ է բերում երկու կողմերին, մինչդեռ առճակատումը վնասում է երկու կողմերին