Խոշորամասշտաբ խափանումներ են տեղի ունենում Instagram և Facebook սոցցանցերում
Այսօր մի շարք երկրներում Instagram և Facebook սոցցանցերի աշխատանքի խափանում է նկատվում:
Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, Instagram–ում աշխատանքի խափանում է նկատվել 18:13-ից սկսած: Ամենից հաճախ խնդիրների մասին օգտատերերը հաղորդում են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Սինգապուրի և Ուկրաինայի տարածքներում:
Օգտատերերի մեծամասնությունը դժվարանում է ծանուցումներին հետևելիս, ոմանք էլ հայտնում են, որ չեն կարողանում դիտել Stories բաժնում տեղադրված նյութերը: Որոշ մասն էլ չի կարողանում մուտք գործել սոցցանց:
Facebook-ի աշխատանքում խափանումներ են գրանցվել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Մալազիայում, Ճապոնիայում, Ֆիլիպիններում:

















































