Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումը Քո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026 Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը Չենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գա ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել Ո՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունը Գումար` հանրահավաքին մասնակցելու համար Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար Ես հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչ Ժոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված է

ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացիԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումըՔո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումըՉենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գաՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվելՈ՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունըԳումար` հանրահավաքին մասնակցելու համարՈւշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնըՀրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համարԵս հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչԺոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված էԻրանի պատերազմի հետևանքները նման են «տնտեսական ցունամիի». ԷրդողանՂարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրով դիմումների ընդունումը շարունակվում էԴեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառմանըՔրեական ոստիկաններն ու պարեկները երիտասարդների մոտ 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերելԴատարանը մերժել է Իլոն Մասկի հայցն ընդդեմ OpenAI-իՎիկտորյա Ուլիխանյանն ու Գարիկ Հարությունյանը Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի հաղթողներն ենՇակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացելՏարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. ՊենտագոնԱմեն ինչ լավ է լինելու. Լիտվայի ԱԳ նախարարի՝ հայերեն տեսաուղերձըԼրացումներ եւ փոփոխություն «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքումՌԴ հետախուզությունը պնդում է, որ Ուկրաինան Լատվիայի տարածքից հարվածներ է նախապատրաստում Ռուսաստանի ուղղությամբ«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար»Պուտինը կարող է զղջալ. Ծինպինը՝ ԹրամփինՀայաստան-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներն ընթանում են զուգահեռաբար. ՄամեդովԱդրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. ԲայրամովԳվարդիոլային կփոխարինի Մարեսկան. The Athletic25 ֆուտբոլիստների ցանկում է Հայաստանի գործող չեմպիոն «Նոայի» դարպասապահ Թիմոտի Ֆայուլուն«Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» ուսուցչական համաժողովին մասնակցության հրավերԵրկու դեռահաս կրակ են բացել Սան Դիեգոյի ամենամեծ մզկիթումԱվելի քան 138.954 այցելու՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակումԷլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի ազատականացման արդյունքները. ՀԾԿՀ-ն արձանագրել է շոշափելի առաջընթացՄԻՊ ներկայացուցիչները այցելել են ՁՊՎ՝ Արթուր Օսիպյանին տեսակցելու. նա հրաժարվել է առանձնազրույց ունենալ ԲԸՏՄ-ն Արմավիրի և Արագածոտնի մարզերում կասեցրել է 3 ջերմոցների ապօրինի ջրառն ու կաթսայատան շահագործումըՄիրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարին է ներկայացրել TRIPP նախագիծը և ձեռնարկվող քայլերը Հայաստանը և Լիտվան, այս պահից սկսած, ռազմավարական գործընկերներ են. ՄիրզոյանՀայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսըՀայաստանի տարբեր շրջաններում շարունակվում է մշակաբույսերի ակտիվ աճըՍևան քաղաքի որոշ հասցեներում 8 ժամ գազ չի լինիԲանակցությունները չեն նշանակում հանձնվել«2 միլիոն 608». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով տեսանյութ է հրապարակելԱմբակում Գրիգորյանը նշանակվել է ՔԿ նախագահի խորհրդականՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 19.05.2026«Ուժեղ Հայաստան»-ից մի շարք ընտրողների բնակարանի վարձավճար են տվել«Անկախ դիտորդ»- ը պահանջում է ազատ արձակել Արթուր ՕսիպյանինԵրեւանում են քուրդ եւ թուրք մտավորականներ Մազլում Վեսեքը եւ Բուրչին ԳերչեքըՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորինՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի հետԿառլեն Աբազյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետ
Հայաստան

ՀԱՊԿ-ն ունի անհրաժեշտ միջոցներ Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր էսկալացիան կանխելու համար. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որին մասնակցել են նաև կազմակերպության անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ղեկավարները: Նախ տեղի է ունեցել առաջնորդների նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հավաքական անվտանգության խորհրդի անդամները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ՀԱՊԿ անդամ երկրների միջև կազմակերպության շրջանակում և միջազգային ասպարեզում փոխգործակցության հետ կապված հարցեր:

Իր խոսքում վարչապետը նշել է, որ Հայաստանը մտադիր է այսուհետ ևս շարունակել իր ներդրումն ունենալ ՀԱՊԿ-ի արդյունավետության հետագա բարձրացման և միջազգային հեղինակության ամրապնդման գործում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ զգալի ներուժ է տեսնում անդամ երկրների միջև համագործակցության զարգացման համար և կարծիք հայտնել, որ արդիական ուղղություններից մեկը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության զարգացումն է, ինչի մասին նշվել է Հայաստանում սեպտեմբերին կայացած Ռազմատնտեսական համագործակցության հարցերով միջպետական հանձնաժողովի 17-րդ նիստի ժամանակ:

«Ուրախ եմ նշել, որ մենք կարողացանք համաձայնության գալ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցի շուրջ: Վստահ եմ, որ Ստանիսլավ Զասի փորձը կարևոր կլինի այս պատասխանատու պաշտոնում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը` գոհունակություն հայտնելով նորմատիվ-իրավական բազային կատարելագործման գործընթացն ավարտելու կապակցությամբ, ինչը կարգավորում է պարտականությունների կատարման անհնարինության դեպքում գլխավոր քարտուղարի փոփոխության գործընթացը:

Այնուհետև վարչապետն անդրադարձել է մեր երկրի և ամբողջ տարածաշրջանի անվտանգության հետ կապված իրավիճակին, խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի մասին:

ՀՀ կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ռազմատենչ նկրտումները բացարձակապես անհեռանկարային են և խաղաղ բանակցություններին և խնդրի խաղաղ լուծմանը այլընտրանք չկա: Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշումը վտանգավոր է ոչ միայն Հարավային Կովկասի, այլ նաև ՀԱՊԿ երկրների անվտանգության համար: «Կարծում եմ, որ նոր էսկալացիան աղետալի հետևանքներ կթողնի ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանում, այլ նաև նրանից դուրս: Ադրբեջանը, գտնվելով պատերազմական իրավիճակում, կարող է դառնալ հարմար ցատկահարթակ իսլամական ծայրահեղականների համար, ովքեր, կորցնելով ազդեցությունը Սիրիայում, փնտրում են նոր տարածքներ իրենց գործունեության համար: Ընդ որում՝ Ադրբեջանը աշխարհագրական առումով շատ հարմար հարթակ է, որի միջոցով ծայրահեղականները կարող են ծավալել իրենց գործունեությունը բոլոր ուղղություններով` հարավում, հյուսիսում, արևմուտքում և արևելքում»,-նշել է վարչապետ Փաշինյանը:

Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ որ ՀԱՊԿ-ն ունի անհրաժեշտ միջոցներ Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր էսկալացիան կանխելու համար: Վարչապետի խոսքով` հնարավոր էսկալացիան կանխելու համար ՀԱՊԿ երկրները, ելնելով անվտանգության պահպանման շահերից, պետք է թողնեն անպատասխան Ադրբեջանի կողմից նոր զենք ձեռք բերելու դիմումները: «Մենք անկեղծ ենք մեր՝ խաղաղության ձգտման մեջ և պատրաստ ենք հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ կառուցողական երկխոսության` իմ ներկայացրած հայեցակարգի հիման վրա: Մենք կշարունակենք բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջազգայնորեն ընդունված միակ բանակցային ձևաչափի շրջանակներում, որին ՀԱՊԿ-ը բազմիցս հայտարարել է իր աջակցությունը: Այս համատեքստում ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Մինսկի խմբի ռուսական կողմի համանախագահությանը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետն անդրադարձել է նաև Սիրիայում տիրող իրավիճակին և կարևորել երկրում խաղաղության ու կայունության ամրապնդումը: «Այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունները ծայրաստիճան մտահոգիչ են: Հայաստանը դատապարտեց վերջերս տեղի ունեցած Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիայի հյուսիս-արևելք, որն ուղղակի սպառնալիք է ստեղծում այնտեղ բնակվող հայազգի բնակչության համար: Ազգային և կրոնական փոքրամասնությունները դառնում են ահաբեկիչների և նրանց հետևում կանգնածների հիմնական թիրախը: Բոլորս ցնցված էինք սիրիական Դեր Զոր նահանգի Ղամիշլի քաղաքի Հայ Կաթոլիկ եկեղեցու հոգևոր հովվի և նրա հոր դաժան սպանությունից։

Հարևան ինքնիշխան պետության տարածք բռնի միջամտության իրական պատճառներն ակնհայտ են և ոչ մի ընդհանուր բան չունեն Թուրքիայի կողմից հայտարարված խնդիրների հետ: Թուրքիայի Հանրապետության կողմից միջազգային իրավունքի սկզբունքների խախտումը անընդունելի է և պետք է միանշանակ դատապարտվի միջազգային հանրության կողմից:

Հայաստանը սատարում է Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Մենք կշարունակենք ցուցաբերել Սիրիայի բարեկամ ժողովրդին ամեն հնարավոր մարդասիրական օգնություն, որն այսօր նրանց համար այդքան անհրաժեշտ է»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` այսօրվա փոփոխվող աշխարհում մեզ՝ դաշնակիցներիս համար ավելի քան երբևէ կարևոր է միավորել ուժերն առաջացող մարտահրավերներին դիմակայելու հարցում: «ՀԱՊԿ շրջանակներում ստանձնվող փոխադարձ պարտավորությունները պետք է անառարկելիորեն հարգվեն, իսկ անդամ-պետությունների միջև հարաբերությունները պետք է կրեն առաջնային բնույթ: Դրանում ենք մենք տեսնում մեր հավաքական ուժը, և դա է մեր կազմակերպության զարգացման նախապայմանը»,-ասել է վարչապետը:

ՀՀ կառավարության ղեկավարը հաջողություն է մաղթել կազմակերպությունում Ռուսաստանի նախագահությանը, որը համընկնում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի հետ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը սատարում է նախագահության շրջանակներում առաջնահերթությունների իրականացմանը:

Գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել են մի շարք փաստաթղթեր: Դրանց թվում են` համաշխարհային և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման նպատակներով միջազգային համագործակցության կատարելագործմանը, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի տոնակատարության միջոցառումների ծրագրին, ՀԱՊԿ նորմատիվ իրավական ակտերում փոփոխությունների սահմանմանը, պաշտպանա-արդյունաբերական համալիրների կազմակերպությունների և ձեռնարկությունների ինտեգրացիոն կապերի զարգացմանը, համատեղ գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների կազմակերպմանն ու անցկացմանը վերաբերող փաստաթղթեր:

Նիստի մասնակիցները քննարկել են նաև ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը, դիտարկել են ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դիմակայմանն առնչվող թեմաներ, ինչպես նաև ՀԱՊԿ-ում Ռուսաստանի Դաշնության գալիք նախագահության ժամանակահատվածում աշխատանքի առաջնահերթ ուղղությունները: