«Նուբարաշեն» ՔԿՀ-ն և «Դատապարտյալների հիվանդանոցը» կփակվեն
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությունն ու միջոցառումների ծրագիրը:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ Ռազմավարության նպատակն է՝ պատժողական քաղաքականությունից անցումը վերականգնողական արդարադատության, քրեական պատիժների ոլորտում վերականգնողական արդարադատության սկզբունքների արմատավորումը, պատժի նպատակների արդյունավետ իրացումը, քրեական ենթամշակույթի հաղթահարումը, քրեակատարողական եւ պրոբացիայի համակարգում կոռուպցիայի հաղթահարումը, կրկնահանցագործության նվազեցումն ու հասարակական անվտանգության ապահովումը:
Ըստ այդմ՝ սահմանվել են բարեփոխումների հետեւյալ ուղղությունները՝
քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի օրենսդրության կատարելագործում,
ազատությունից զրկված անձանց պահման պայմանների բարելավում, քրեակատարողական հիմնարկների օպտիմալացում եւ արդիականացում, քրեակատարողական հիմնարկների եւ պրոբացիայի ծառայության շենքային պայմանների բարելավում ու տեխնիկական հագեցվածության բարձրացում,
քրեակատարողական հիմնարկներում հաշմանդամություն ունեցող անձանց պահման մատչելի պայմանների ապահովում,
ազատությունից զրկված անչափահաս անձանց պահման պայմանների բարելավում,
կոռուպցիայի եւ քրեական ենթամշակույթի հաղթահարումը: քրեակատարողական ծառայությունում կադրային քաղաքականության եւ պրոբացիայի ծառայության կարգավիճակի վերանայումը, քրեակատարողական եւ պրոբացիայի ծառայությունների միջեւ համագործակցության ամրապնդում,
քրեակատարողական եւ պրոբացիայի համակարգում էլեկտրոնային կառավարման գործիքների ներդրում,
դատապարտյալների եւ պրոբացիայի շահառուների վերասոցիալականացում,
մատուցվող բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների որակի բարելավում:
Նախարարի տեղեկացմամբ, պահման պայմանների բարելավման եւ քրեակատարողական հիմնարկների օպտիմալացման շրջանակներում նախատեսվում է՝
Փակել «Նուբարաշեն» եւ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները եւ Երեւան քաղաքի տարածքում (Սիլիկյան թաղամասում) կառուցել շուրջ 1200 լրակազմ ունեցող քրեակատարողական նոր հիմնարկ:
Փակել «Գորիս» քրեակատարողական հիմնարկը եւ կառուցել 350 լրակազմ ունեցող քրեակատարողական նոր հիմնարկ (նախագիծն արդեն առկա է, նախատեսվում է հիմնարկը կառուցել Խնձորեսկում):
«Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքից տեղափոխել նախկին «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի մասնաշենք:
Փակել «Հրազդան» քրեակատարողական հիմնարկը եւ «Սեւան» քրեակատարողական հիմնարկի վարչական տարածքում կառուցել «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի համար սահմանված լրակազմով՝ փակ, կիսափակ ռեժիմների եւ կալանավորվածների պահելու վայր, այդ թվում՝ կալանք պատժատեսակի համար նախատեսված մասնաշենք:
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ապահովել օդափոխության համակարգ, ստեղծել կիսաբաց ուղղիչ հիմնարկի համար անհրաժեշտ պահման պայմաններ, ինչպես նաեւ զարգացնել բժշկական ստացիոնարի կարողությունները:
Քրեակատարողական հիմնարկների պայմաններից զատ՝ նախատեսվում է անհրաժեշտ աշխատանքային պայմաններ ապահովել նաեւ Պրոբացիայի ծառայության տարածքային մարմինների համար:
Ռուստամ Բադասյանը նշեց, որ ծրագրի արժեքը մոտ 49,549 մլրդ դրամ է, որի առյուծի բաժինը կապիտալ ծախսեր են նոր ՔԿՀ-ներ կառուցելու համար: «Նախնական քննարկել ենք, պետական բյուջեից ֆինանսավորում լինելու է, բայց լինելու է նաեւ միջազգային դոնորների աջակցությունը, այս պահին բանակցությունները շարունակվում են»,-ասաց նա:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Համագործակցությունը օգուտ է բերում երկու կողմերին, մինչդեռ առճակատումը վնասում է երկու կողմերին