Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումը Քո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026 Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը Չենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գա ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել Ո՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունը Գումար` հանրահավաքին մասնակցելու համար Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար Ես հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչ Ժոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված է

ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացիԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումըՔո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումըՉենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գաՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվելՈ՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունըԳումար` հանրահավաքին մասնակցելու համարՈւշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնըՀրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համարԵս հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչԺոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված էԻրանի պատերազմի հետևանքները նման են «տնտեսական ցունամիի». ԷրդողանՂարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրով դիմումների ընդունումը շարունակվում էԴեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառմանըՔրեական ոստիկաններն ու պարեկները երիտասարդների մոտ 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերելԴատարանը մերժել է Իլոն Մասկի հայցն ընդդեմ OpenAI-իՎիկտորյա Ուլիխանյանն ու Գարիկ Հարությունյանը Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի հաղթողներն ենՇակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացելՏարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. ՊենտագոնԱմեն ինչ լավ է լինելու. Լիտվայի ԱԳ նախարարի՝ հայերեն տեսաուղերձըԼրացումներ եւ փոփոխություն «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքումՌԴ հետախուզությունը պնդում է, որ Ուկրաինան Լատվիայի տարածքից հարվածներ է նախապատրաստում Ռուսաստանի ուղղությամբ«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար»Պուտինը կարող է զղջալ. Ծինպինը՝ ԹրամփինՀայաստան-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներն ընթանում են զուգահեռաբար. ՄամեդովԱդրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. ԲայրամովԳվարդիոլային կփոխարինի Մարեսկան. The Athletic25 ֆուտբոլիստների ցանկում է Հայաստանի գործող չեմպիոն «Նոայի» դարպասապահ Թիմոտի Ֆայուլուն«Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» ուսուցչական համաժողովին մասնակցության հրավերԵրկու դեռահաս կրակ են բացել Սան Դիեգոյի ամենամեծ մզկիթումԱվելի քան 138.954 այցելու՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակումԷլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի ազատականացման արդյունքները. ՀԾԿՀ-ն արձանագրել է շոշափելի առաջընթացՄԻՊ ներկայացուցիչները այցելել են ՁՊՎ՝ Արթուր Օսիպյանին տեսակցելու. նա հրաժարվել է առանձնազրույց ունենալ ԲԸՏՄ-ն Արմավիրի և Արագածոտնի մարզերում կասեցրել է 3 ջերմոցների ապօրինի ջրառն ու կաթսայատան շահագործումըՄիրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարին է ներկայացրել TRIPP նախագիծը և ձեռնարկվող քայլերը Հայաստանը և Լիտվան, այս պահից սկսած, ռազմավարական գործընկերներ են. ՄիրզոյանՀայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսըՀայաստանի տարբեր շրջաններում շարունակվում է մշակաբույսերի ակտիվ աճըՍևան քաղաքի որոշ հասցեներում 8 ժամ գազ չի լինիԲանակցությունները չեն նշանակում հանձնվել«2 միլիոն 608». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով տեսանյութ է հրապարակելԱմբակում Գրիգորյանը նշանակվել է ՔԿ նախագահի խորհրդականՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 19.05.2026«Ուժեղ Հայաստան»-ից մի շարք ընտրողների բնակարանի վարձավճար են տվել«Անկախ դիտորդ»- ը պահանջում է ազատ արձակել Արթուր ՕսիպյանինԵրեւանում են քուրդ եւ թուրք մտավորականներ Մազլում Վեսեքը եւ Բուրչին ԳերչեքըՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորինՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի հետԿառլեն Աբազյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետ
Հայաստան

Երեւանում 24-ամյա աղջկա թոքից հեռացրեն են 3.5 լիտր հեղուկով հսկա էխինոկոկ (լուսանկարներ)

Երեւանում 24-ամյա աղջկա թոքից վիրաբույժները հեռացրել են հսկա էխինոկոկ՝ 3.5 լիտր հեղուկով։

Պացիենտը Սուրբ Գրիգոր Լուսվորիչ ԲԿ-ի ինտենսիվ թերապիայի եւ վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել այլ հիվանդանոցից ծայրահեղ ծանր վիճակում՝ արհեստական շնչառությամբ: Հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է ձախ թոքի հսկա լարված կիստոզ գոյացություն, միջնորմի օրգանների տեղաշարժ դեպի աջ, աջից տարածուն ինֆիլտրացիայի պատկեր: Կատարված որովայնի ԳՁՀ-քննությամբ հայտնաբերվել է լյարդի 7, 8-րդ սեգմենտներում հաստ պատերով կիստոզ գոյացություն 10.0x9.8սմ չափերի:

Հաշվի առնելով վերոնշյալը` հիվանդի մոտ ենթադրվել է ձախ թոքի պատռված դեպի բրոնխ լարված էխինոկոկային բուշտ, ասպիրացիոն սինդրոմի և անաֆիլաքսիայի զարգացումով, ինչպես նաև` լյարդի հսկա էխինոկոկային բուշտ:

Վիճակը համամեմատական կայունանալուց հետո պացիենտը կենսական ցուցումներով շտապ կարգով վիրահատվել է: Վիրահատությունը, որը կատարել են Տիգրան Խաչատրյանն ու Լևոն Մինասյանը, ընթացել է երկու փուլով: Առաջին փուլով` առաջային թորակոտոմիա ձախից, հայտնաբերվել է լարված էխինոկոկային բուշտ, որի ֆիբրոզ թաղանթը հատելուց հետո դիտվել է մասիվ օդի արտահոսք բրոնխիալ խուղակներով, որի պատճառով դիտվում էր ձախ թոքի վենտիլյացիայի խիստ խանգարում, կատարվել է էխինոկոկային բշտի խիտինային թաղանթի հեռացում, խոռոչի տամպոնադա, ինչից հետո շունտը վերացել է, աջ թոքի վենտիլյացիայի ծավալը` կարգավորվել:

Երկրորդ փուլով` վիճակը կայունացնելուց հետո պացիենտը շրջվել է կողմնային դիրքի, թորակոմոտիկ վերքը լայնացվել է, ստորին բիլթն ամբողջությամբ ախտահարված է եղել էխինոկոկային բշտով, վերին բիլթը երկար ժամանակ ճնշման տակ է եղել և չի շնչել: Կատարվել է ստորին բլթի ատիպիկ մասնահատում, էխինոկոկէկտոմիա, պլևրալ խոռոչի դրենավորում:

Պացիենտը վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել արհեստական շնչառությամբ, կայուն վիճակով: Դինամիկայում կատարված միջոցառումների և դեղորայքային բուժման ֆոնի վրա պացիենտի վիճակը աստիճանաբար բարելավվել է, շնչառությունը եղել է ինքնուրույն:

Հետվիրահատական շրջանը հարթ է ընթացել: Պացիենտը անց է կացրել բուժկենտրոնում 15 մահճակալային օր: Թոքն իր ողջ ծավալով լրացրել է պլևրալ խոռոչը, բարդություններ չեն եղել: Պացիենտը դուրս է գրվել, բայց ապագայում նրան անհրաժեշտ կլինի կատարել նաև լյարդի էխինոկոկային բշտի պլանային վիրահատություն: