«Մարտի 1-ի» դեպքերից տուժած ընտանիքների նկատմամբ կիրառված չափորոշիչը պետք է կիրառեն նաև զոհված զինվորների մայրերի նկատմամբ
Ես մինչև վերջ գնալու եմ, որ մեր ծնողների խնդիրն իրական լուծումը ստանա: Այսօր Կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Զինվորի Մայր» հ/կ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:
«Մենք Կառավարություն էինք դիմել, որ այն չափորոշիչները, որոնցով «Մարտի 1-ի» դեպքերի հետևանքով տուժած ընտանիքներին 30 մլն դրան գումար են տրամադրել, նույն չափորոշիչը կիրառեին նաև զոհված զինվորների մայրերի նկատմամբ»,- ասաց նա և հավելեց, որ արդեն 4 ամիս է անցել, և պատասխան չկա:
Մարգարիտա Խաչատրյանը նշեց, որ այսօրվա ակցիայի ժամանակ ասել են, որ վարչապետը տեղում չէ: Նրա խոսքով՝ անարդար է, որ անտեսում են իրենց: «Մենք կարծում ենք, որ մեր պահանջն արդարացի է: Ֆինանսների նախարարությունը բավականին մեծ գումար տրամադրեց «Մարտի 1-ին» մահացածների հարազատներին և ոչ մի անգամ չի անդրադառնում զոհված զինվորների ընտանիքներին»,- ասաց նա:
Ըստ Մարգարիտա Խաչատրյանի՝ շատ վիրավորական է, ըստ նրա՝ ապագան զինվորներն են, բայց երկիրն ու կառավարությունը անտեսում է նրանց: Նրա խոսքով՝ եկել են արձանագրելու, որ պետք է ուշադիր լինեն իրենց երեխաների նկատմամբ, որովհետև, ըստ նրա, կորստից հետո կառավարությունն ու իշխանությունը նրանց անտեսում է:
Մարգարիտա Խաչատրյանի խոսքով՝ ֆինանսների նախարարությունը պետք է հրապարակի այն հրամանագիրը, որի համաձայն՝ «Մարտի 1-ի» զոհերի ընտանիքներին աջակցություն է հատկացվել, որ հասկանան, թե զոհված զինծառայողների ընտանիքներն ինչու չեն կարող օգտվել այդ հնարավորությունից:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Համագործակցությունը օգուտ է բերում երկու կողմերին, մինչդեռ առճակատումը վնասում է երկու կողմերին