Չիլի պղպեղն օգնում է նիհարել
Սննդի մեջ չիլի տաքդեղի կանոնավոր գործածումը նպաստում է նիհարելուն ու մարսողության բարելավմանը։ Նման եզրակացության է հանգել գիտնականների միջազգային խումբը՝ ռուս փորձագետների մասնակցությամբ։ Նրանց աշխատանքի մասին հաշվետվությունը կհրապարակվի International Journal Of Food Sciences And Nutrition ամսագրում, փոխանցում է Life–ը։
Գիտնականները պարզել են, որ իր առանձահատկություններով չիլի տաքդեղը պարտական է կապսաիցին նյութին, որը խթանում է ճարպերի մետաբոլիզմը, արագացնում էներգիայի ծախսը, նաեւ կարգավորում արյան մեջ ինսուլինի քանակն ու արդյունքում նպաստում քաշի նվազմանը։ Կապսաիցինը, ի դեպ, այն նույն նյութն է, որը չիլի տաքդեղին կծվություն է հաղորդում։
Հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են մարդու վրա չիլի պղպեղի ազդեցության մասին աշխատանքների մեծ ծավալ, նաեւ մարդկանց վրա փորձեր իրականացրել։
NEWS.am


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...