Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումը Քո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026 Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը Չենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գա ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել Ո՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունը Գումար` հանրահավաքին մասնակցելու համար Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար Ես հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչ Ժոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված է

ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացիԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումըՔո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումըՉենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գաՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվելՈ՞ր գործակալներին է Ռուսաստանն ուղարկել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար. The Insider-ի հետաքննությունըԳումար` հանրահավաքին մասնակցելու համարՈւշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնըՀրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համարԵս հեռանում եմ հավերժական հպարտությամբ՝ գիտակցելով, որ այս ակումբին տվել եմ ամեն ինչԺոզե Մոուրինյուի և «Ռեալի» միջև գործարքն արդեն փակված էԻրանի պատերազմի հետևանքները նման են «տնտեսական ցունամիի». ԷրդողանՂարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրով դիմումների ընդունումը շարունակվում էԴեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառմանըՔրեական ոստիկաններն ու պարեկները երիտասարդների մոտ 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերելԴատարանը մերժել է Իլոն Մասկի հայցն ընդդեմ OpenAI-իՎիկտորյա Ուլիխանյանն ու Գարիկ Հարությունյանը Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի հաղթողներն ենՇակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացելՏարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. ՊենտագոնԱմեն ինչ լավ է լինելու. Լիտվայի ԱԳ նախարարի՝ հայերեն տեսաուղերձըԼրացումներ եւ փոփոխություն «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքումՌԴ հետախուզությունը պնդում է, որ Ուկրաինան Լատվիայի տարածքից հարվածներ է նախապատրաստում Ռուսաստանի ուղղությամբ«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար»Պուտինը կարող է զղջալ. Ծինպինը՝ ԹրամփինՀայաստան-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներն ընթանում են զուգահեռաբար. ՄամեդովԱդրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. ԲայրամովԳվարդիոլային կփոխարինի Մարեսկան. The Athletic25 ֆուտբոլիստների ցանկում է Հայաստանի գործող չեմպիոն «Նոայի» դարպասապահ Թիմոտի Ֆայուլուն«Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» ուսուցչական համաժողովին մասնակցության հրավերԵրկու դեռահաս կրակ են բացել Սան Դիեգոյի ամենամեծ մզկիթումԱվելի քան 138.954 այցելու՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակումԷլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի ազատականացման արդյունքները. ՀԾԿՀ-ն արձանագրել է շոշափելի առաջընթացՄԻՊ ներկայացուցիչները այցելել են ՁՊՎ՝ Արթուր Օսիպյանին տեսակցելու. նա հրաժարվել է առանձնազրույց ունենալ ԲԸՏՄ-ն Արմավիրի և Արագածոտնի մարզերում կասեցրել է 3 ջերմոցների ապօրինի ջրառն ու կաթսայատան շահագործումըՄիրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարին է ներկայացրել TRIPP նախագիծը և ձեռնարկվող քայլերը Հայաստանը և Լիտվան, այս պահից սկսած, ռազմավարական գործընկերներ են. ՄիրզոյանՀայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսըՀայաստանի տարբեր շրջաններում շարունակվում է մշակաբույսերի ակտիվ աճըՍևան քաղաքի որոշ հասցեներում 8 ժամ գազ չի լինիԲանակցությունները չեն նշանակում հանձնվել«2 միլիոն 608». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով տեսանյութ է հրապարակելԱմբակում Գրիգորյանը նշանակվել է ՔԿ նախագահի խորհրդականՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 19.05.2026«Ուժեղ Հայաստան»-ից մի շարք ընտրողների բնակարանի վարձավճար են տվել«Անկախ դիտորդ»- ը պահանջում է ազատ արձակել Արթուր ՕսիպյանինԵրեւանում են քուրդ եւ թուրք մտավորականներ Մազլում Վեսեքը եւ Բուրչին ԳերչեքըՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորինՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի հետԿառլեն Աբազյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետ
Մամուլ

Բոլորը`այդ թվում Սասուն Խաչատրյանը, ինձ պետք է պատասխան տան. Կոստանյան

Factor.am-ը գրում է․

«Factor.am-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ

-Պարոն Կոստանյան, երեկ ՀՔԾ-ն Ձեզ Մարտի 1-ի գործով ներգրավել է որպես մեղադրյալ: Ձեզ առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ ՀՔԾ, ե՞րբ եք պատրաստվում գալ, խնդրում եմ հստակ օր ասել:

– Ես այդ օրը բազմիցս հրապարակայնորեն ասել եմ: Ինձ համար խնդիր է, որ այս մասին պետք է ամեն օր խոսեմ: 2018 թվականի հոկտեմբերին, թե նոյեմբերին, երբ ինձ հրավիրեցին հարցաքննության ու ես ցուցմունք տվեցի, դրանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, որևէ իրավապահ կառույցի կողմից որևէ գործողություն չի եղել: Ես 2018 թվականին պայմանագիր կնքեցի համապատասխան գործատուի հետ և սեպտեմբերին մեկնեցի Մոսկվա՝ իմ գործով, որովհետև իմ սեմեստրը սկսվեց: Մեկ տարվա ընթացքում որևէ գործողություն, քննարկում չեղավ: Ես ասել եմ, որ երբ սեմեստրն ավարտվի՝ կգամ: Դասավանդումը՝ պայմանագրային պարտավորություն է, որ պետք է կատարվի։ Եթե ես գամ Հայաստան, ապա իմ պայմանագրային պայմանների կատարումը չի լինի, որի ֆինանսական պատասխանատվությունը ես եմ կրում, ոչ թե ՀՔԾ պետը:

-Խնդրում եմ հստակ ասել՝ ե՞րբ է ավարտվում պայմանագրի ժամկետը:

– Պայմանագիրը սկսվել է 2019 թվականի մայիսից և աշխարհի ցանկացած բուհում սեսիան նույն ժամկետում է ավարտվում:

-Ձեզ մտահոգո՞ւմ է այն, որ վերադառնաք՝ կկալանավորեն, դրա համար չե՞ք գալիս:

-Ինձ դա չի էլ հետաքրքրում, որ մտահոգվեմ:

-ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, որ Դուք խոստացել էիք, որ նոյեմբերի սկզբին ներկայանալու եք նախաքննական մարմին, բայց չեկաք: Պատճառը ո՞րն էր, նման խոստում տվե՞լ էիք:

– Այո՛, հայտարարել եմ, բայց ասել եմ՝ տղերք, ինձ հրավիրեք որպես վկա: Ասել եմ՝ տղերք ես սեսիա ունեմ, հետևաբար մեկ տարի որևէ բան չի կարող լինել: Ընդ որում՝ իրենց ասել եմ, որ եթե շաբաթական երկու օր եմ դասի, փորձում եմ, որ շաբաթական դարձնեն չորս օր, որ դասաժամերը լրացնեմ և առավելագույնս շուտ վերադառնամ: Այսօր նայեցի, որ Սասուն խաչատրյանն ասում է՝ դեռ 48 ժամում հնարավոր է Մոսկվայից վերադառնալ, ասեմ՝ 3 ժամում էլ է հնարավոր, աստեղ խնդիրը ոչ թե տոմս գնելու կամ թռիչքի մեջ է, այլ այն օբյեկտիվ պատճառների, որոնց մասին իրենց բազմիցս հայտնվել է: Ես պարտավորություններ ունեմ, երբ կավարտեմ՝ կվերադառնամ: Որևէ մեկը չկասկածի, որ ես վերադառնալու եմ, որովհետև բոլորը՝ այդ թվում Սասուն Խաչատրյանը, ինձ պետք է պատասխան տան:

-Սասուն Խաչատրյանն այսօր լրագրողներին ասել է, որ եթե Դուք չվերադառնաք, ապա ավելի մեծ ինֆորմացիա կհրապարակվի: Կարո՞ղ եք ասել, թե ինչ տեղեկության մասին է խոսքը:

– Ինձ դա բացարձակ չի հետաքրքրում, ինչ ուզում են՝ կարող են տրամադրել, որովհետև այս քրեական գործի հիմքում մի բան է՝ ցույց տալ իրենց անկարողությունը Մարտի 1-ի սպանության դեպքերի առնչությամբ:

-Պարոն Կոստանյան, հեղափոխությունից առաջ քննադատում էիք Նիկոլ Փաշինյանին, Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու հետ կապված էլ նշում էիք, որ պատերազմի կեսից հրամանատարին չեն փոխում, բայց հեղափոխությունից կարճ ժամանակ անց նշեցիք, որ Նիկոլ Փաշինյանի կողքին եք կանգնած, որովհետև նա ազնիվ է իր նպատակների մեջ, ազնիվ է իր ցանկությունների մեջ: Հիմա՞ էլ եք նույն կարծիքին, հիմա՞ էլ եք Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնած:

– Ես չեմ ասել, որ Նիկոլ Փաշինյանն է ազնիվ, ես ասել եմ, որ իր նպատակներն են ազնիվ: Եթե դա այդպես է կամ քանի դեռ դա ուղղված է երկրի բարօրությանը, ես իր կողքը կանգնած եմ:

–Դուք ասում եք՝ եթե դա այդպես է, այսինքն՝ հիմա այդ նպատակներն ազնիվ չե՞ն։

-Հիմա դուք գնահատեք: Ես կարծում եմ՝ իր կողմից հռչակված նպատակներն ու սկզբունքներն ազնիվ են, ինչո՞ւ, որովհետև ինքը խոսում էր ժողովրդավարական պետություն սարքելու մասին, բայց գործնականում մենք տեսնում ենք տրամաբանորեն այլ պատկեր: