ԵՄ 17 երկիր վավերացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը
ԵՄ 17 երկիր վավերացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը: Այս մասին համաձայնագրի 2-ամյակին նվիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:
Նրա խոսքով՝ 5 երկրներում վավերացման գործընթացն ավարտին է մոտենում:
Ադոնցը համաձայնագիրը նկարագրել է որպես «ճկուն փաստաթուղթ»՝ հավելելով, որ այն դարձել է ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների սահմանադրությունը:
Փոխնախարարը նշել է, որ ԵՄ անդամ երկրների հետ հարաբերությունների ընդլայնումը Հայաստանի առաջնահերթություններից մեկն է:
Նա հավելել է, որ համաձայնագրում նշվում է Հելսինկյան ակտի սկզբունքների հիման վրա Ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ կայուն կարգավորման անհրաժեշտությունը:
Նրա խոսքով՝ չկա ԵՄ անդամ երկիր, որտեղ նման գործընթաց չի սկսվել, լինի դա ներկայացուցիչների պալատի կամ սենատի մակարդակով:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Համագործակցությունը օգուտ է բերում երկու կողմերին, մինչդեռ առճակատումը վնասում է երկու կողմերին