ԿԲ-ի կողմից գնված արտարժութային միջոցների ծավալը հասել է 521 մլն դոլարի, սա վկայում է արտարժույթի մեծ ծավալի ներհոսքի մասին․ Նիկոլ Փաշինյան
ԿԲ-ի կողմից գնված արտարժութային միջոցների ծավալը հասել է 521 մլն դոլարի․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Ուրախ եմ տեղեկացնել, որ այս տարի ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գնված արտարժութային միջոցների ծավալը հասել է 521.8 միլիոն դոլարի:
Այս ցուցանիշը վկայում է արտարժույթի մեծ ծավալի ներհոսքի մասին դեպի Հայաստան, ինչը ֆինանսական համակարգի կայունության փայլուն արտահայտություն է, նոր հնարավորություններ է ստեղծում բիզնեսի համար, մեծացնում է ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը:
521.8 միլիոն դոլարը աննախադեպ ցուցանիշ եւ իրավիճակ է Հայաստանի պատմության համար»:

















































