Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստում փաստաբանի եւ դատախազի միջեւ լեզվակռվի պատճառով ընդմիջում հայտարարվեց
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստում փաստաբանի եւ դատախազի միջեւ լեզվակռվի պատճառով ընդմիջում հայտարարվեց:
Հիշեցնենք, որ փաստաբան Պողոսյանը ներկայացնում է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շահերը:
Լեզվակռիվը սկսվեց գործընթացում նոր դատախազ Կարեն Բիշարյանի բացարկի մասին փաստաբան Հովհաննես Խուդոյանի միջնորդության քննարկման ընթացքում:
Միհրան Պողոսյանը ներկայացրեց իր տեսակետը, երբ դատախազ Բաղդասարյանը սկսեց տեղից ռեպլիկներ անել: Դատախազի պահվածքը շփոթեցրեց փաստաբանին, եւ չնայած նրան, որ դատավոր Աննա Դանիբեկյանը փորձեց հանդարտեցնել կողմերին, փաստաբանն ու դատախազը անբարեհաճ դիտողություններ փոխանակեցին: Դատավորը շտապ ընդմիջում հայտարարեց եւ հեռացավ:
Լեզվակռվին միացան Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու հակառակորդները:

















































